Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/184

Այս էջը հաստատված է

1841 թ. հուլիսի 27-ին, Պյատիգորսկի մերձակայքում, Մաշուկ լեռան ստորոտին, մենամարտի ժամանակ Լերմոնտովը սպանվեց։ Ժամանակակիցները հասկանում էին, որ դա կանխամտածված սպանություն է, որի թելերը ձգվում են մինչև Պետերբուրգ, մինչև Ձմեռային պալատ։ Ավելի խորաթափանց մարդիկ կապ էին տեսնում այդ սպանության և Պուշկինի, Գրիբոյեդովի ու ժամանակի շատ ուրիշ առաջադեմ մտածողների մահվան միջև։

Լերմոնտովը մահացավ 27 տարին չբոլորած։ Բայց այն, ինչ նա ստեղծեց իր կարճատև կյանքի ընթացքում, նրան թասում է աշխարհի մեծագույն բանաստեղծների շարքը։ Հայերը Լերմոնտովի ստեղծագործության հետ ծանոթացել են դեռևս 19-րդ դարի 40-ական թվականներից։ Նրա երկերը սիրով թարգմանել են Մ. Նալբանդյանն ու Ռ. Պատկանլանը, Լ. Թումանյանը, Ե. Չարենցն ու Պ. Սևակը... Լերմոնտովյան թեմաներով նկարներ են ստեղծել Լ. Այվազովսկին, Վ. Սոտենլանցը, Մ. Մարյանը, իսկ կոմպոզիտորներ Ալ. Սպենդիարւանն ու Ա. Խաչատրյանը գրել են երաժշտություն։

Լիաններ

Արևադարձային անտառներում կան բույսեր, որոնք ձգտում են հնարավորին չափ քիչ ջանքերով տեղ նվաճել արևի տակ։

Դրանք լիաններն են, այսինքն՝ փաթաթվող և մագլցող ծառանման բույսերը։ Սովետական Միությունում լիանները շատ տարածված են միայն Անդրկովկասի, այդ թվում նաև մեր հանրապետության անտառներում։

Լիանները, սակայն, արևադարձային անտառին բնորոշ բույսեր են։ Նրանք արտակարգ արագ են աճում և հեշտությամբ մագլցում ամենաբարձր ծառերի կատարը։ Ճկուն ընձյուղներով նետվելով մի ծառից մյուսը՝ լիանները տասնյակ ծառեր են «զավթում»։ Ներքևից երևում են նրանց՝ հսկա վիշապների նման գալարվող հաստ բները միայն, իսկ տերևները կորչում են ծառերի բարձր ճյուղերի մեջ։ Հասնելով ծառերի կատարներին՝ լիաններն իրենց տերևներով ու ընձյուղներով խլում են արևի լույսի մի մասը և դրանով զգալի վնաս հասցնում ծառերին։

Ծառերի համար առավել վտանգավոր են այն լիանները, որոնք կիպ գրկում են ծառի բունը և դրանով իսկ զրկում նրան հաստանալու ունակությունից։ Այդպիսի լիաններն անվանում են խեղդող լիաններ։ Ծառի հաստանալուն զուգընթաց լիանի օղակներն ավելի ու ավելի խորն են խրվում կեղևի մեջ և ի վերջո ամբողջությամբ կտրատում այն։ Այդ ժամանակ խախտվում է հյութերի բնականոն հոսքը, և ծառը չորանուս է։

Լիբանան

Այս փոքր արաբական պետությունը գտնվում է Արևմտյան Ասիայում՝ Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովի ափին։

Լիբանանի բնությունը գեղեցիկ է ու բազմազան։ Հյուսիսից հարավ երկիրը կտրում անցնում են երկու լեռնաշղթաներ։ Արևմտյան լեռնաշղթան՝ Լիբանանը, ձգվում է Միջերկրական ծովի երկայնքով, ծովի ու լեռների միջև մնում է մի նեղ առափնյա հողաշերտ՝ նարնջենու կանաչ անտառակներով ու ադամաթզենու (բանանի) պլանտացիաներով։ Զառիթափ լեռնալանջերը (լեռնագագաթները տեղ-տեղ հասնում են 2500—3000 մ բարձրության) հարուստ են անտառներով, որտեղ աճում են կաղնի, թխկի, դափնի, սոճի, վայրի ձիթենի և, իհարկե, լիբանանյան հայտնի մայրին, որը պատկերված է, նույնիսկ, հանրապետության դրոշի վրա։ Երկրի արևելյան մասում, Սիրիայի հետ սահմանի երկայնքով, ձգվում են Անդրլիբանանի մերկ ու անհրապույր լեռները։ Այս երկու զուգահեռ լեռնաշղթաների միջև ընկած Բեքաա հովտով հոսում է երկրի ամենամեծ գետը՝ Լիտանին։ Հովտի հարավային մասը իրավամբ համարվում է Լիբանանի շտեմարանը, որտեղ մշակվում է անգամ ամենափոքրիկ հողակտորը։ Լիբանանի կլիման մերձարևադարձային է՝ չոր ամառով ու խոնավ ձմեռով։ Ծովափնյա շրջաններում աճում են ցիտրուսայիններ, ադամաթզենի, ծովահայաց լեռնալանջերին՝ խաղող, ձիթենի, ավելի վեր՝ խնձորենի, դեղձենի, սալորենի, տանձենի և այլն։ Հարթավայրերում մշակում են ցորեն, ծխախոտ, կարտոֆիլ։ Հողը հիմնականում գտնվում է կալվածատերերի ձեռքին, որոնք այն վարձակալությամբ տալիս են գյուղացիներին (ֆելլահներին)։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Հիմնական ճյուղերն են՝ տեքստիլ,