Սիրով ու գորովանքով են աշխատում լիտվացիներն իրենց հողում։ Նրանք կառուցում են արդյունաբերական նոր քաղաքներ, ինչպես, օրինակ, Էլեկտրենայը, հին քաղաքները զարդարում նոր, գեղեցիկ թաղամասերով, գետերի վրա կառուցում են ամբարտակներ, ջրամբարներ, հիդրոկայաններ, գցում լայն ու հարմար ավտոմայրուղիներ, չորացնում դարավոր ճահիճները՝ վերածելով դրանք արգավանդ դաշտերի ու արոտավայրերի։ Եվ ամենուրեք նրանք զգում են սովետական երկրի եղբայրական ժողովուրդների օգնությունն ու աջակցությունը։
Լիտվայի Կլայպեդա չսառչող նավահանգստում տարին բոլոր կարելի է տեսնել սովետական և արտասահմանյան նավեր, որոնք փոխադրում են ուղևորներ և զանազան բեռներ։ Այստեղ է տեղավորված Լիտվայի ձկնորսական հզոր նավատորմը։
Եթե դուք լինեք Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, ձեր հիշողության մեջ ընդմիշտ կմնան գեղեցիկ, լուսավոր նոր բնակելի թաղամասերը և միջնադարյան