Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/21

Այս էջը հաստատված է

տեղում ստեղծվեց աշխարհում առաջին սոցիալիստական պետությունը՝ Սովետական Միությունը։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սոցիալիստական դարձան Եվրոպայի ևս 8 պետություն՝ Լեհաստանը, Չեխոսլովակիան, Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Հարավսլավիան, Ալբանիան։ Սոցիալիստական երկրները ձգտում են խաղաղության և ժողովուրդների միջև համագործակցության ծառայում ամրապնդման։

Եվրոպայում են նաև կապիտալիստական մի շարք խոշոր պետություններ, օրինակ, Մեծ Բրիտանիան, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, Ֆրանսիան, Իտալիան։ Այս աշխարհամասում են գտնվում նաև գաճաճ պետությունները։

Եվրոպան շատ խիտ է բնակեցված, այնտեղ կան բարձր զարգացած արդյունաբերությամբ բազմաթիվ քաղաքներ։

Եվրոպայի բնությունը բազմազան է. կան և՜ ձյունապատ լեռնագագաթներով լեռներ՝ Ալպերը (ամենաբարձր գագաթը Մոնբլանն է,