Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/229

Այս էջը հաստատված է

գորգի մեջ, մեկ անզգուշորեն ոտքով դիպչում ճոպանին ու վայր ընկնում։

Բայց ոչ բոլորը գիտեն, որ երբեմն շատ ավելի դժվար է ճարպկորեն վայր ընկնել կամ ծիծաղաշարժ կերպով կրկնել քիչ առաջ ակրոբատի ցուցադրած ճարպիկ շարժումը, քան այդ նույն շարժումը լրջորեն կատարելը։ Դրա համար էլ ծաղրածուները գերազանց մարմնամարզիկներ են, հեծյալներ, լարախաղացներ (սրանք կրկեսի այն արտիստներն են, որոնք իրենց մարմնի վասարակշռությունը կարողանում են պահպանել աներևակայելի դիրքերում)։ Ծաղրածուները կարող են հաջողությամբ հանդես գալ կրկեսային բազմատեսակ համարներով։

Հազարավոր երեխաներ սրտանց և ուրախ քրքջում էին, երբ ասպարեզում հայտնվում էր ծիծաղելի մարդուկը։ Դա հանրահայտ Կարանդաշն էր՝ Միխայիլ Ռումյանցևը։ Նա ոչ միայն ինքն էր հորինել իր ներկայացրած սիրելի խենթավուն մարդուն, այլև եղել է սովետական հիանալի շատ ծաղրածուների առաջին ուսուցիչը։ Նրա աշակերտներից է նաև վանդականախշ կեպիով հմայիչ ծաղրածուն՝ Օլեգ Պոպովը, որին ճանաչում են կրկեսի բոլոր երկըրպագուները։

Ծաղրածուներից ոմանք միշտ հանդես են գալիս երկուսով: Նրանցից մեկը թվում է խելացի և լրջմիտ, իսկ ընկերը՝ տխմարավուն, և հաստատ հիմա ուր որ է հիմար վիճակի մեջ կընկնի։ Բայց իրականում ծիծաղելի դրության մեջ հայտնվում է հենց «խելացին»։ Եվ հանդիսատեսներն ուրախանում են, երբ պարզամիտը հաղթում է իր ամբարտավան ու ինքնավստահ ընկերոջը։ Այդպիսին է, օրինակ, սովետական երեխաների սիրելի Յուրի Նիկուլինը։ Նրա կերպավորած ծաղրածուն միամիտ է և դյուրահավատ,