Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/258

Այս էջը հաստատված է

աստղերով աշտարակներն արևմուտքից եզերում են հրապարակը։ Պարսպից վեր բարձրանում է ՍՍՀ Միության կառավարական տան կանաչ գմբեթը` փողփողացող կարմիր դրոշով։

Կրեմլի պատի մոտ Լենինի դամբարանն է՝ կերտված կարմիր ու սև քարերով։ Կարմիր հրապարակը հիշում է կենդանի Վլադիմիր Իլյիչին։ Երիտասարդ սովետական հանրապետության հանդիսավոր օրերին նա հաճախ էր այստեղ ելույթ ունենում։ Իսկ դամբարանի ետևում Մեծ հոկտեմբերի հերոսների, Լենինի աշակերտների ու զինակիցների, կուսակցության ու սովետական պետության ականավոր գործիչների, զորավարների, գիտնականների, Տիեզերքի հերոսների շիրիմներն են։

Կարմիր հրապարակը հարավից շրջափակում է 16-րդ դարում կառուցված բազմագմբեթ, զարդանախշ Պոկրովսկի տաճարը կամ Վասիլի Երանելու տաճարը: Տաճարի մոտ կանգնեցված է Մոսկվան լեհ ու շվեդ զավթիչներից ազատագրողների՝ Մինինի և Պոժարսկու հուշարձանը՝ Մոսկվայում կառուցված առաջին հուշարձանը:

Հյուսիսից հրապարակը եզրափակում է կարմիր աղյուսից շինված, փոքրիկ աշտարակներով պսակված մի շենք, ուր տեղավորված է Սովետական Միության խոշորագույն թանգարաններից մեկը՝ Պատմության պետական թանգարանը։ Ժամանակին այդտեղ կանգնած էր այն շենքը, ուր 1755 թ. գործել սկսեց Մոսկվայի համալսարանը։

Կարմիր հրապարակ... Նրա երկինքն ակոսել են սովետական առաջին ինքնաթիռները, հանդիսությունների ժամանակ նրա սալարկով դղրդյունով անցել են սովետական առաջին տրակտորներն ու տանկերը, առաջին ավտոմոբիլները, առաջին հրթիռները կրող քարշակները։ Բազմահազար մարդկանցով լեցուն էր Կարմիր հրապարակը, երբ Մոսկվան գորովանքով, հպարտությամբ ու հիացմունքով դիմավորում էր չելյուսկինականներին ու պապանինականներին՝ Արկտիկայի նշանավոր հետազոտողներին ու հերոսներին, խիզախ օդաչու Վալերի Չկալովին, որը Հյուսիսային բևեռի վրայով առաջինը թռավ Ամերիկա, Յուրի Գագարինին և Տիեզերքի մյուս հերոսներին:

Կարմիր հրապարակում տեղի ունեցող տոնական ցույցերին ու շքերթներին սովետական մարդիկ հանրագումարի են բերում իրենց աշխատանքի փառավոր