ու արհեստները։ Իսկ երբ Հայաստանն ասպատակել են օտար նվաճողները` արաբները, թաթար-մոնղոլները, թուրքերը, պարսիկները, այն ձեռքից ձեռք է անցել, քշվել ու կոտորվել է նրա բնակչությունը, ավերվել են շինությունները։ Երևանի համար զարգացման բարենպաստ պայմաններ ստեղծվեցին 1829 թ. սկսած, երբ 1826—1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական տիրապետությունից և միավորվեց Ռուսաստանի հետ։ Ստեղծվեցին մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ, աշխուժացավ մշակութային կյանքը, հիմնվեցին դպրոցներ։ 1901 թ. Երևան հասավ երկաթուղին։ Կառուցվեց ջրմուղ, որով 20 կմ հեռավորությունից Երևան հասցվեց Քառասունակն աղբյուրների անուշահամ ջուրը։ Սակայն Երևանը շարունակում էր մնալ գավառական փոքրիկ ու աննշան քաղաք՝ իր կավե տներով ու նեղլիկ, ծուռումուռ փողոցներով, փոշու ամպերով ու իբրև փոխադրամիջոց ծառայող ֆայտոններով։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից և Երևանը մայրաքաղաք հռչակելուց հետո միայն սկսվեց նրա բուռն զարգացումը։ Ժամանակակից Երևանը Սովետական Միության արդյունաբերական, գիտական, մշակութային ու կրթական խոշոր կենտրոններից է։ Սովետական իշխանության տարիներին կառուցված նրա ավելի քան 200 արդյունաբերական ձեռնարկությունները թողարկում են ամենաբազմազան արտադրանք՝ հաստոցներ, էլեկտրական մեքենաներ, ավտոդողեր, ալյումին, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմոբիլներ, կաուչուկ, ժամացույցներ, ներկեր ու ներկանյութեր, գործվածք, կոշիկ, կոնյակներ, գինիներ, պահածոներ, որոնք առաքվում են ոչ միայն Սովետական Միության տարբեր հանրապետություններ, այլև արտասահմանյան շուրջ 70 երկիր։ Երևանը զարգացած գիտության քաղաք է: Գիտության իսկական դարբնոց է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան՝ տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներով ու լաբորատորիաներով, ուր աշխատում են բազմաթիվ մեծանուն գիտնականներ։ Երևանում է գտնվում Մաշտոցի անվան Մատենադարանը՝ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, որը հայերեն ձեռագրերի ամենախոշոր պահոցն է աշխարհում։ Երևանը նաև մեր հանրապետության կրթական ու մշակութային կենտրոնն է։ Նրա 11 բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համալսարանում, պոլիտեխնիկական, բժշկական, գյուղատնտեսական և մյուս ինստիտուտներում բարձրագույն կրթություն են ստանում ոչ միայն հանրապետության տարբեր շրջաններից ու
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/26
Այս էջը հաստատված է