Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/271

Այս էջը հաստատված է

շարժվելու անկարող մեկ այլ կենդանի՝ սպունգը։ Սպունգը չի դաղում, բայց նրան չեն ուտում, որովհետև կոշտ է ու անհամ, իսկ նրա մարմինը քողարկում է անպաշտպան խեցգետնին։

Նման փոխհարաբերությունները, որ կան խեցգետնի ու ակտինիայի, մրջյունների և ուտիճների միջև, գիտնականներն անվանում են սիմբիոզ։ Այս հունարեն բառը նշանակում է «համակեցություն»։ Սիմբիոզ հնարավոր է նաև բույսերի միջև։ Այսպես, մանրագույն ջրիմուռների ու սնկերի սիմբիոզից առաջանում է քարաքոս։

Կեչակեղևագրեր

Կեչու կեղևի այս պատառիկները մի քանի հարյուր տարեկան են։ Երբ գիտնականներն առաջին անգամ դրանք զգուշորեն, մեծ դժվարությամբ բացեցին, տեսան, որ այնտեղ բառեր են խազված։ Այդ բառերը հին ռուսերենով էին, որով խոսել են հարյուրավոր տարիներ առաջ։ Գտածոները ոչ պետական պայմանագրեր էին, ոչ էլ ցարական հրամանագրեր, այլ գյուղացիների սովորական նամակներ և, նույնիսկ, երկտողներ։

Կեչակեղևի վրա գրել են ոսկե կամ մետաղե սուր ձողիկներով։

Ս. Վ. Արցիխովսկու գլխավորությամբ հնագետները Նովգորոդում գտել են հարյուրավոր կեչակեղևագրեր, ինչպես հին Ռուսիայում կոչվել են նամակներն ու