Բյուզանդիան, ինչպես նաև Հայաստանը սերտ հարաբերություններ էին պահպանում Կիևյան Ռուսիայի հետ։ Արևմուտքի և Արևելքի զանազան երկրներից Կիև էին գալիս վաճառականներ ու ճանապարհորդներ։ Հայերը, որոնք աշխույժ առևտուր էին անում Կիևյան Ռուսիայի հետ, այստեղ նույնիսկ բնակություն էին հաստատել և ստեղծել իրենց գաղթավայրը։ Դնեպրի բարձրադիր ափին վեր էին խոյանում գեղեցիկ պալատներ ու սպիտակավեմ եկեղեցիներ` զարդանախշված լավագույն վարպետների ձեռքով։ Մինչև մեր օրերը պահպանված հինավուրց Սոֆիայի տաճարը դարեր առաջ ապրած աշխատավոր մարդկանց վարպետության ու տաղանդի խոսուն վկան է։ Սակայն այդ մարդիկ իրենք ապրում էին Դնեպրի ափին գտնվող անձուկ գետնափորներում։ Պեղումների ժամանակ հայտնաբերել են նրանց կացարաններն ու արհեստանոցները։ Բազմամարդ քաղաքը տարբեր կերպ էր ապրում՝ մեկը հարուստ էր, մյուսը՝ թշվառ, պարտքերի մեջ խրված։ Այդ պատճառով էլ Կիևի հասարակ մարդիկ հաճախ ապստամբում էին կեղեքողների, իրենց աշխատանքի հաշվին հարստացողների դեմ։ Բայց երբ վրա էր հասնում ռազմական վտանգի տագնապալի պահը, Կիևի բնակիչները քաջաբար պաշտպանում էին իրենց քաղաքը։ Նրանց շարունակ սպառնում էին տափաստաններից ներխուժող վարչկատուն ցեղերը, որոնք ձգտում էին կողոպտել հարուստ ու Փառապանծ քաղաքը։ Ամենասարսափելի ասպատակությունը տեղի ունեցավ 13-րդ դարի կեսին, երբ Կիևի վրա հարձակվեցին մոնղոլ-թաթարական հորդաները։ Քաղաքն ավերվեց, բնակչությունը կոտորվեց։ Սակայն Կիևն իր ազդեցությունն սկսել էր կորցնել ավելի վաղ, որովհետև ռուսական երկրի տարբեր մասերում աճել էին նոր քաղաքներ, որոնք չէին ցանկանում կախման մեջ լինել նրանից։ Կիևյան Ռուսիան մեր մեծ հայրենիքի՝ ՍՍՀՄ-ի պատմության փառավոր էջերից է։ Նրանից է սկիզբ առնում եղբայրական երեք ժողովուրդների՝ ռուսների, ուկրաինացիների և բելռուսների պատմությունը։ Կիևյան Ռուսիան վկայությունն է այն բանի, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքը այդ ժողովուրդներն իրենց զարգացմամբ
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/279
Այս էջը հաստատված է