Երիտասարդ կադրերի պատրաստման դարբնոցներ են դարձել քաղաքի պրոֆտեխնիկական ուսումնարաններն ու տեխնիկումները։ Շատ ու շատ երեխաներ հաճախում են Ս.Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը, ինչպես նաև երաժշտական դպրոցներ ու Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանը։ Կիրովականն ունի նաև իր բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ մանկավարժական ինստիտուտը, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղը։ Այստեղ գործում են նաև գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և գիտական այլ հիմնարկներ։ Քաղաքի մշակութային խոշոր կենտրոններից է Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնը, որը 1981 թ. բոլորեց իր գոյության 50 տարին։ Կիրովականն ունի իր հայրենագիտական թանգարանն ու կերպարվեստի պատկերասրահը, կինոթատրոններ, գրադարաններ, ընթերցարաններ։ Այստեղ է գտնվում Ստ. Զորյանի տուն-թանգարանը։ Կիրովականը հարուստ է տեսարժան վայրերով, քաղաքամերձ հանգստի գոտիներով ու հուշարձաններով։ Քաղաքի կենտրոնական հրապարակում բարձրանում է Ս. Մ. Կիրովի հուշարձանը։ Ս. Շահումյանի դիմաքանդակը զարդարում է համանուն հրապարակը, իսկ Ալ. Մյասնիկյանի հուշարձանը՝ քիմիական գործարանի մուտքը։ Անմահության կրակն է բոցկլտում Հայրենական մեծ պատերազմում զոհված կիրովականցիների հիշատակին կառուցված բարձր, սլացիկ հուշասյան առջև։ Հանգստի
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/286
Այս էջը հաստատված է