Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/296

Այս էջը հաստատված է

նվիրված բանվորները մեկնում էին գյուղերը՝ գյուղացիներին օժանդակելու կոլտնտեսություններ հիմնելու գործում:

Կոմունիստների օգնականներն էին նաև պիոներները, նրանք ագիտացիոն աշխատանք էին տանում հօգուտ կոլտնտեսությունների, մերկացնում կուլակների թշնամական գործողությունները։ Այն տարիներին սովետական երկրով մեկ հնչեց ուրալցի պիոներ, Գերասիմովկա գյուղի պիոներական ջոկատի կազմակերպիչ Պավլիկ Մորոզովի անունը, որին կուլակները գազանաբար սպանեցին։

Կոլտնտեսությունների հիմնումով գյուղ մուտք գործեց նոր կյանքը, այնտեղ սկսվեց սոցիալիզմի կառուցումը։ Գյուղացիների փոքրիկ հողակտորները փոխարինվեցին կոլտնտեսային մեծ դաշտերով, որտեղ աշխատում են գյուղատնտեսական բազմազան մեքենաներ։ Իսկ եթե մեքենաներն են աշխատուվ, ուրեմն մարդկանց աշխատանքը անհամեմատ թեթևանում է, բերքն էլ առատ է լինում։ Լավ բերք ստանալու համար կոլտնտեսային հողերը բարելավում են՝ չորացնում են ճահիճները, ոռոգում դաշտերը, պարարտանյութերով հարստացնում հողը։ Կոլեկտիվ տնտեսությունում մարդու ուժից վեր գործ չկա. չէ՞ որ համատեղ ջանքերով կարելի է կառուցել թե՛ նոր տուն ու ֆերմա, թե՛ դպրոց ու ակումբ։

Որքան լավ աշխատեն կոլտնտեսականներն, այնքան լավ կապրեն։