Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/300

Այս էջը հաստատված է

Կոմբայնները մեծ ընտանիք են կազմում: Նրանց մի մասը կտավատ (վուշ) է հավաքում, մյուսները՝ բամբակ, երրորդները կարտոֆիլ: Հանքահորում ածուխն արդյունահանում են լեռնային կոմբայնով։ Տորֆը կտրատում և հավաքում է տորֆահավաք կոմբայնը, խոհարարն անգամ խոհանոցային փոքրիկ կոմբայնով է լվանում, մաքրում, կտրատում բանջարեղենը, մրգերից հյութ քամում, սուրճ աղում։ Ցանկացած կոմբայնում նախ աշխատել է սկսում մեխանիզմների մի մասը, ապա՝ մյուսները։ Աշխատանքն ընթանում է անընդմեջ, բարձման ու բեռնաթափման վրա զուր ժամանակ չի վատնվում։ Այդ պատճառով էլ կոմբայնն աշխատում է շատ ավելի արագ ու արտադրողական, քան մի քանի մեքենաներ առանձին-առանձին, և փոխարինում է բազմաթիվ մարդկանց աշխատանքը։ Կոմբայնը կարևոր ու օգտակար մեքենա է։

Կոմերիտմիություն

Դուք միշտ հիշում եք, անշուշտ, այն օրն ու պահը, երբ ձեր վզին կարմիր վզկապ կապեցին։ Կգա ժամանակը, և դուք կգրեք այս կարևոր բառերը, «խնդրում եմ ինձ ընդունել լենինյան կոմերիտմիության շարքերը...»։

Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը (ՀամԼԿԵՄ) կուսակցության ակտիվ օգնականն է ու ռեզերվը։ Նա կուսակցությանն օգնում է երիտասարդությանը դաստիարակելու կոմունիզմի ոգով, նրան ներգրավելու նոր հասարակարգի կառուցման գործին, պատրաստելու բազմակողմանի զարգացած մարդկանց սերունդ, որոնք ապրելու, աշխատելու և հասարակական գործեր են վարելու կոմունիզմի օրոք։

Կոմունիստական երիտասարդական միությունն ստեղծվել է 1918թ. հոկտեմբերի 29-ին, բանվոր և գյուղացի երիտասարդության համառուսաստանյան 1-ին համագումարում։ Այդ համագումարը, Մ. Ի. Կալինինի խոսքերով, «...բանվորագյուղացիական երիտասարդությանը համախմբեց մի ամբողջության մեջ և ամուր կապերով կապեց նրան կոմունիստական կուսակցության հետ»։

Երիտասարդության գործունեության մարտական ծրագիր դարձավ Վ. Ի. Լենինի ճառը 1920 թ. հոկտեմբերի 2-ին, կոմերիտմիության 3-րդ համագումարում։ Այդ ճառում Վլադիմիր Իլյիչը հստակ ու տարողունակ բառերով նախանշեց կոմերիտականների և երիտասարդության գլխավոր խնդիրը՝ «կոմունիզմ սովորել»։ Դա նշանակում է, որ պատանիներն ու աղջիկները պետք է ոչ միայն լավ ուսումնասիրեն հեղափոխական տեսությունը, գիտություններն ու տեխնիկան, այլև ակտիվորեն մասնակցեն ի բարօրություն ժողովրդի, հայրենիքի ծավալվող աշխատանքին։ «Միայն բանվորների ու գյուղացիների հետ միասին կատարած աշխատանքով է, որ կարելի է իսկական կոմունիստներ դառնալ»,- ասում էր Վ. Ի. Լենինը։

1924 թ. կոմերիտմիությանը շնորհվեց Վ.Ի. Լենինի անունը: Կոմերիտմիության բոլոր հաջողությունները, նրա բոլոր նվաճումներն անխզելիորեն կապված են երիտասարդության մեծ բարեկամի պատգամների կատարման հետ։

ՀամԼԿԵՄ շարքերն ընդունվելիս դուք սրտահույզ բառերով կարտահայտեք կոմերիտմիության շարքերը համալրելու ձեր ցանկությունը։ Դուք այդպես կգրեք, որովհետև կոմերիտմիության փառավոր կենսագրությունը կոգեշնչի ձեզ։ Ահա այդ կենսագրությունը։ «Ես կոմունիստական կուսակցության զավակն եմ, իմ անունն է լենինյան կոմերիտմիություն։ Ես խոսում եմ մեր երկրի բոլոր լեզուներով։ Ես հողագնդի բոլոր պատանիների ու աղջիկների բարեկամն եմ, բոլոր նրանց բարեկամը, ովքեր պաշտպանում են խաղաղությունը, պայքարում մարդու կողմից մարդու շահագործման դեմ։

Ծնվել եմ 1918 թ. հոկտեմբերին, երբ իմ հայրենիքում հուրհրում էր հեղափոխության բոցը, երբ ժողովուրդը պայքարում էր օտարերկրյա զավթիչների, սպիտակգվարդիականների դեմ։ Այդ օրերին ես ձեռքս հրացան վերցրի և կանգնեցի կոմունիստների կողքին։ Այդ ժամանակից էլ միշտ նըրանց հետ եմ, միշտ վարվում եմ այնպես, ինչպես կուսակցությունը։

Կուսակցութունն էր, որ ինձ սովորեցրեց աշխատել։ Նա ասաց. «Հարկավոր է», և ես ողջ ժողովրդի հետ գետերի վրա ամբարտակներ էի կանգնեցնում, կառուցում գործարաններ ու քաղաքներ, հերկում խոպանը, սիբիրյան տայգայում հանքաքար որոնում, ճեղքում ատոմը, ճանապարհ հարթում դեպի Տիեզերք... Ես հպարտ եմ, որ ժողովրդի հետ, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, սոցիալիզմ