Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/31

Այս էջը հաստատված է

Երկիր

Երկիրն Արեգակնային համակարգի մոլորակներից է։ Այն Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծով` նրանից 149 600 000 կմ հեռավորության վրա։ Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրն Արեգակի շուրջը կատարում է մեկ լրիվ պտույտ, անվանում են տարի: Իսկ այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրը մեկ լրիվ պտույտ է կատարում իր առանցքի շուրջը, կոչվում է օր։ Տարին ունի մոտավորապես 365 ու 1/4 օր։ Երկրի տրամագիծը մոտ 1 2 756 կմ է, իսկ հասարակածի երկարությունը` մոտ 40 000 կմ։ Բևեռների մոտ երկրագունդը թեթևակի սեղմված է։ Բևեռներ են անվանում Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է նրա երևակայական առանցքը և որի շուրջը պտտվում է Երկիրը (այդ մասին կարդացեք նաև «Երկրի բևեռներ» զրույցում)։ Այդ առանցքը Երկրի ուղեծրի հարթության հետ կազմում է մոտ 66 աստիճանի անկյուն։ Երկրի առանցքի այդ թեքվածության շնորհիվ է, որ Արեգակի շուրջը մեկ լրիվ պտույտ կատարելիս Երկիրը տարբեր չափով է լուսավորվում նրա ճառագայթներով։ Այդ պատճառով է, որ Երկրի վրա տարվա եղանակները փոխարինում են միմյանց. գարնանը հաջորդում է ամառը, ապա` աշունն ու ձմեռը։ Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը, և բազմաթիվ արհեստական արբանյակներ։ Երկրի արտաքին պինդ շերտը կոչվում է երկրակեղև։ Նրա հաստությունը ցամաքում 30-ից մինչև 70 կմ է, օվկիանոսների հատակին՝ ընդամենը 5-10 կմ։ Երկրակեղևի տակ, մինչև 3000 կմ խորությունը, տարածվում է մանթիան, իսկ ավելի խորը, մինչև Երկրի կենտրոնը, միջուկն է։ Որքան