աշխարհով մեկ, բացատրելով մարդկանց, թե իրականում ինչպես է կառուցվախ Տիեզերքը:
Նիկոլայ Կոպեռնիկոսի մասին կարդացեք «Подвиг» («Սխրանք») վիպակը հետևյալ գրքում.
Филиппов Л. А. Колумбы вселенной, М. «Дет.лит», 1970
Կոջոյան Հակոբ Կարապետի
Տոհմիկ ոսկերիչ-արծաթագործներ Կոջոյանների արհեստանոցում մեծահասակ վարպետների կողքին աշխատում էին նաև գերդաստանի երեխաները։ Նրանք օգնում էին մեծերին, սովորում իրենց պապենական արհեստը, դառնում ոսկերիչներ։ Այդ երեխաների մեջ էր և փոքրիկ Հակոբը։ Մանկահասակ տղան զարմանքով ու հիացմունքով էր նայում, թե ինչպես ոսկու և արծաթի բարակ լարերը հոր ձեռքերի մեջ դառնում են նուրբ ու գեղեցիկ նախշերով զարդարված մատանի կամ մանյակ։ Սերնդից սերունդ փոխանցվող ժողովրդական այդ արհեստը վաղ հասակից դարձավ Հակոբի սիրելի զբաղմունքը։ Հակոբն ամեն անգամ հրճվում էր, երբ նախշազարդ որևէ գործ էր ավարտում։ Նա գիտեր, որ այդ նախշերը հաճախ խորհրդանիշներ են, երբեմն էլ արտահայտում են հին-հին հեքիաթների հիմնական իմաստը։ Ժողովրդական իմաստուն հեքիաթները զարգացրին մանուկ Հակոբի միտքն ու երևակայությունը, ոսկերչական արվեստի հայկական նախշաձևերը արթնացրին նրա նկարչական ձիրքը։
Ապագա մեծ արվեստագետի ստեղծագործության մեջ այդպես հիմնավորվեցին կյանքի ու ազատության, բարու ու գեղեցկի մասին պատկերացումները։
1890 թ. Կոջոյանի ծննդավայր Ախալցխայից նրանց ընտանիքը տեղափոխվեց Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնիկիձե) քաղաքը, ուր 1900 թ. Հակոբն ավարտեց Արհեստավորաց վարժարանը։ Տասնութամյա պատանին, որ քաջ տիրապետում էր մետաղի վրա փորագրելու արվեստին, արդեն նկարում էր նաև յուղաներկով։ Նրա՝ մեզ հասած առաջին նկարում պատկերված են ոսկերիչ վարպետներ։ Նկարչական բնածին