Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/315

Այս էջը հաստատված է

Բայց լավ ցեղը գործի կեսն է միայն։ Որպեսզի կովը շատ կաթ տա, անհրաժեշտ է ճիշտ խնամել և, որ գլխավորն է, լավ կերակրել նրան։ Բարձր կաթնատվության հասնելու համար անասնապահը պետք է հմուտ լինի և շատ ջանք ու եռանդ ծախսի։ ՍՍՀՄ լավագույն անասնապահների մասին պատմում է ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, որ գտնվում է Մոսկվայում։

Կովալևսկայա Սոֆյա Վասիլևնա

1850 - 1891

Առավոտյան ժամը յոթն է, և ամբողջ տունը դեռ քնած է։ Պատուհանի ետևում ձմեռային այգաբացի կապույտ աղջամուղջն է։ Անկողնուց վեր կենալու և ոչ մի ցանկություն։ Բայց ահա լսվում է տնային դաստիարակչուհու տիրական ու մտրակող ձայնը։ Սոֆյան կծկվում է... Մեկ, երկու, երեք... Արագ դեն է նետում վերմակը, վեր ցատկում, լվացվում սառը ջրով։ Առջևում աշխատանքով լեցուն օրն է։ Նախ պետք է երաժշտական վարժությունները սերտել տնային դաստիարակչուհու տաղտկալի ձայնի ուղեկցությամբ։ Ի՜նչ էլ անդրդվելի է խփում տակտը։ Ապա սկսվում են տնային ուսուցիչ Մալևիչի դասերը։ Նա բարի է և շատ է սիրում իր աշխույժ ու ոգևորվող աշակերտուհուն։ Ահա և, վերջապես, ընթերցանության ժամը, հիմա նա կզբաղվի իր ամենասիրած գործով բանաստեղծություններ կկարդա։ Սոֆյան երազում էր բանաստեղծուհի դառնալ։ Բայց ամեն բան այլ կերպ ստացվեց։

Երբ վերանորոգում էին Սոֆյայի ծնողների կալվածքի տունը, մանկասենյակի համար պաստառը չբավականացրեց, և նրա մի պատին մաթեմատիկայի դասագրքից պոկված էջեր փակցրեցին։ Աղջնակը ժամերով դիտում էր խորհրդավոր նշանները՝ ջանալով հասկանալ առանձին արտահայտություններ։ Դրանք այնպես էին մխրճվել նրա հիշողության մեջ, որ շատ տարիներ