Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/316

Այս էջը հաստատված է

անց մաթեմատիկայի ուսուցիչն ապշում էր, թե որքան արագ է Սոֆյան յուրացնում բարդ բանաձևերը։ Սոֆյան շատ էր ուզում շարունակել ուսումը։ Բայց ցարական Ռուսաստանում կանայք իրավունք չունեին համալսարան ընդունվելու։ Դա հնարավոր էր միայն արտասահմանում։

Մի անգամ երեկոյան, Բեռլինում, մաթեմատիկոս Վայերշտրասի տան դուռը երկչոտությամբ թակեց երիտասարդ մի կին։ Նա մեծահռչակ գիտնականին խնդրեց մաթեմատիկայի դասեր տալ իրեն։ Ցանկանալով շուտ ազատվել այցելուից՝ Վայերշտրասը նրան մի քանի բարդ խնդիր առաջարկեց՝ իրիկնալույսի մեջ մի կարգին չզանազանելով, անգամ, կնոջ կերպարանքը։ Մի շաբաթ անց երիտասարդ կինը նորից եկավ բերելով լուծված խնդիրները։ Ծեր գիտնականին գերեցին նրա խելքը, համեստությունն ու հմայքը։ Երիտասարդ կինը՝ Սոֆյա Կովալևսկայան, դարձավ նրա սիրելի աշակերտուհին։

Կովալևսկայան ավարտեց Գյոթինգենի համալսարանը և դիպլոմ ստացավ։ Նա երազում էր աշխատել Ռուսաստանում։ Բայց եթե կինն այնտեղ չէր կարող, անգամ, սովորել համալսարանում, ապա դասախոսելու մասին խոսելն իսկ ավելորդ էր։ Սոֆյա Վասիլևնային դա շատ էր վշտացնում։ Եվ երբ 1883 թ. վերջին Շվեդիայից նրան հրավիրեցին դասախոսելու Ստոկհոլմի համալսարանում, ուրախությամբ համաձայնեց:

Երիտասարդ գիտնականին խանդավառությամբ դիմավորեցին։ «Գիտության արքայադուստրը՝ տիկին Կովալևսկայան, իր այցով հարգել է մեր քաղաքը»,– գրում էին թերթերը։ Ուսանողները նրա պատվին օվացիաներ էին սարքում, ողողում նրան ծաղիկներով։ Երկու ամիս անց նա արդեն շվեդերեն գիտեր և դասախոսություններն այդ լեզվով էր կարդում։ Կովալևսկայան դարձավ ռուս առաջին կին պրոֆեսորը։ Նրա մաթեմատիկական աշխատանքներին ծանոթ էր ողջ ուսյալ աշխարհը։ Սոֆյա Վասիլևնան հռչակվեց նաև իբրև գրող։ Անպայման կարդացեք նրա «Մանկության հիշողություններ» գիրքը։ Ս. Վ. Կովալևսկայան մահացավ Շվեդիայում։ Ռուս կանանց հավաքած միջոցներով Ստոկհոլմում կանգնեցված է նրա հուշարձանը։


Կորալներ

Կորալյան պոլիպները ծովային մանր կենդանական օրգանիզմներ են։ Երբ նայում ես նրանց փափուկ, դոնդողանման մարմնին, չես ուզում հավատալ, որ կարող են օվկիանոսում կղզի գոյացնել և նավի խորտակման պատճառ դառնալ։ Ճիշտ է,որ փոքրի՜կ-փոքրիկ ու մենավոր պոլիպի։ ժամանակի ընթացքում պոլիպներն աստիճանաբար մահանում են, և մնում են նրանց կրային կմախքները, որոնք ամուր կպչում են ավելի առաջ ապրած պոլիպների կմախքներին։ Սրանց էլ կպչում աճում են նորանոր պոլիպներ և այդպես շարունակ։ Կրային ձողն անընդհատ աճում է, ճյուղավորվում, ամրանում։ Առաջանում են կորալյան խութերը։ Երբեմն նրանք ձգվում են շատ կիլոմետրեր, ինչպես, օրինակ, Ավստրալիայի արևելյան ափերի մոտ գտնվող Մեծ արգելախութը։

Օրը օրին ծովը տիղմով է ծածկում խութերը, ալիքները նրանց վրա նետում են ջրիմուռների մնացորդներ, քամին բերում կուտակում է հողի մանրագույն մասնիկներ, բույսերի սերմեր։ Ծովի ու քամու այդ աշխատանքը հազարամյակներ է տևում։

Օվկիանոսներում կորալյան կղզիներ շատ կան։ Այնտեղ, ուր մի ժամանակ ճյուղավորվում էին կորալները, առաջացել է հողի շերտ, ուր կանաչին է տալիս խոտը, քամուց օրորվում են վեհապանծ արմավենիները, թփուտներում ճռվողում են