Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/318

Այս էջը հաստատված է

մեծ մասն զբաղեցնում են լեռները, որտեղ արդյունահանում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ։ Կորեայի անտառներում աճում են դաուրյան խեժափիճի, կորեական մայրի, սայանյան եղևնի, մանջուրական և ամուրյան լորենի, բնակվում են վագր, ընձառյուծ, լուսան, վարազ։

Կորեացիները սիրով ու հմտությամբ մըշակում են պիտանի ամեն մի հողակտոր։ Նրանք աճեցնում են բրինձ, եգիպտացորեն, ընդավորներ, գարի, բանջարեղեն, պտղատու ծառեր, խաղող։

Սակայն երկար տարիներ Կորեայի հարստությունները ժողովրդին չէին պատկանում։ Դրանք յուրացնում էին կապիտալիստներն ու կալվածատերերը, կողոպտում էին օտարերկրյա նվաճողները։ 1945 թ. սովետական բանակի օգնությամբ Կորեան ազատագրվեց ճապոնական զավթիչներից։ Սովետական բանակին ակտիվորեն օգնում էին կորեական հայրենասերները։