Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/341

Այս էջը հաստատված է

որովհետև կղզու ամենալայն հատվածում մի ափից մինչև մյուսը 230 կմ է։

Հապա Կուբայի կլիմա՜ն, ամենացուրտ ամսին՝ հունվարին, սնդիկի սյունը ցույց է տալիս 21 աստիճան տաքություն։ Ճիշտ է, կուբացիները դա ցուրտ եղանակ են համարում։ Այստեղ, արևադարձերում, աճում են ադամաթզենի (բանան), արքայախնձոր, սուրճ և շաքարեղեգ։

Բայց դեռևս ոչ վաղ անցյալում կուբացի երեխաներին չէր հաջողվում ծովում լողանալ անգամ ամռանը։ Բոլոր հարմար լողափերը պատկանում էին հարուստ ամերիկացիներին։ Նրանց ձեռքին էին նաև ամենախոշոր պլանտացիաներն ու շաքարի գործարանները։ Աշխարհի ուրիշ ոչ մի երկրում շաքարեղեգի այնքան առատ բերք չեն հավաքում, որքան Կուբայում։ Այստեղ արտադրվող շաքարի վաճառքից ստացված եկամուտները յուրացնում էին ամերիկյան կապիտալիստները, իսկ կուբացիները, որ իրենք էին մշակում ու հավաքում շաքարեղեգը, պատսպարվում էին խղճուկ խրճիթներում, կիսաքաղց կյանք էին վարում, տառապում ծանր հիվանդություններով։

Կուբայի ժողովուրդը չէր ուզում այդպես ապրել։ Կոմունիստների գլխավորությամբ, որոնց ղեկավարն էր Ֆիդել Կաստրո Ռուսը, նա պայքարի ելավ, տապալեց ամերիկյան կապիտալիստներին ծառայող կառավարությունը, իսկ կապիտալիստներին վտարեց երկրից։ 1959 թ. հունվարի 1-ը նոր, սոցիալիստական Կուբայի ծննդյան օրն է: