Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/348

Այս էջը հաստատված է

Կուտուզովը ռազմական խորհուրդ հրավիրեց։ Որոշվեց առանց մարտի թողնել Մոսկվան։ Կուտուզովը դրանով ցանկանում էր պահպանել ռուսական բանակը և ժամանակ շահել նոր ուժեր կուտակելու համար։

Ֆրանսիացիները երկար չմնացին Մոսկվայում։ Ուտելու բան չկար, որովհետև պարտիզանները գրավում էին պարենի գումակները։ Քաղաքում բռնկած սոսկալի հրդեհը ոչնչացրել էր տների մեծ մասը, և ֆրանսիական զինվորները ցրտից պատսպարվելու տեղ չունեին։ Ֆրանսիացիների ուժերը գնալով սպառվում էին, և նրանք թողեցին Մոսկվան։

Նապոլեոնը Մոսկվա էր հասել Սմոլենսկով` ճանապարհին ավերելով բոլոր գյուղերն ու ավանները։ Նույն ճանապարհով նահանջելն անիմաստ կլիներ, որովհետև զորքի համար անհրաժեշտ մթերք չէր ճարվի։ Նապոլեոնը որոշեց նահանջել Կալուգայի ճանապարհով։ Սակայն Մալոյարոսլավեցի մոտ տված մի քանի մարտերով Կուտուզովը ֆրանսիացիներին հարկադրեց շրջվել դեպի Սմոլենսկի ճանապարհը։ Ռուսական բանակին օգնում էին պարտիզանական ջոկատները, որոնց անընդմեջ հարձակումները սարսափի մեջ էին պահում Նապոլեոնի ուժասպառ բանակին։

Ռուսական բանակի հակահարձակումն ավարտվեց Բերեզինա գետի վրա ֆրանսիացիների ջախջախումով։ Կուտուզովի ճկուն և իմաստուն ղեկավարության շնորհիվ ռուսական բանակը փայլուն հաղթանակ տարավ ուժեղ ու փորձված թշնամու դեմ։ Ռուսաստանի դեմ վարած պատերազմը վճռեց Նապոլեոնի ճակատագիրը։ Սկսվեց եվրոպական ժողովուրդների ազատագրումը նապոլեոնյան զավթիչներից։ Կուտուզովի բանակում, ռուսների հետ կողք կողքի, կռվում էին բազմաթիվ հայ