Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/350

Այս էջը հաստատված է

գործել։ Դա մարդկային բանականության հրաշալի հաղթանակներից էր։ Բայց Կուրչատովն արդեն աշխատում էր ավելի հզոր էլեկտրակայաններ ստեղծելու ուղղությամբ։

Բարձրահասակ, լայնաթիկունք, արագաշարժ, անփոփոխ «ֆիզկուլտողջույնը» շուրթերին կենսուրախ Կուրչատովը, որին ընկերները սիրով «Մորուք» մականունն էին տվել, լի էր եռանդով և աշխատասիրությամբ։

Մինչև իր կյանքի վերջին օրը Կուրչատովը նվիրված մնաց գիտությանը։ Ծանր հիվանդ վիճակում նա տանը խորհրդակցություններ էր գումարում, ընդունում Սովետական Միության բոլոր ծայրերից իր մոտ եկած ֆիզիկոսների, որոնք նրա հետ քննարկում էին իրենց աշխատանքի արդյունքները, պատմում նոր ծրագրերի մասին։

Հիրավի, մեծ է ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս, լենինյան և պետական մրցանակների դափնեկիր Ի. Վ. Կուրչատովի ավանդը սովետական գիտության մեջ։ Քիմիական տարրերի՝ Դ. Ի. Մենդելեևի պարբերական համակարգում 104 համարի տարրը հայտնագործել են Կուրչատովի աշակերտ սովետական գիտնականները և իրենց ուսուցչի պատվին անվանել կուրչատովիում։ Դա լավագույն հուշարձանն է ականավոր գիտնականին: