Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/39

Այս էջը հաստատված է

է իրենց խղճին։ Իսպանացի դրամատուրգ Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր» ներկայացման մեջ Մարիա Երմոլովան խաղում էր բռնապետի դեմ պայքարի կոչող գեղջկուհի Լաուրենսիայի դերը։ Այդ տեսարանից հետո ուսանողները սովորաբար բուռն, երկարատև ծափահարություններով էին ողջունում դերասանուհուն։ Այդպես էր Երմոլովան դերասանական իր հրաշալի տաղանդով ծառայում ժողովրդին՝ ալեկոծելով ժամանակակիցների սրտերը, նրանց պայքարի կոչելով հանուն արդարության։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Երմոլովային, առաջինը Ռուսաստանում, Վ. Ի. Լենինի առաջարկով շնորհվեց ժողովրդական արտիստի կոչում։ Այդ պարգևն ընդունելիս Մարիա Նիկոլաևնան ասել է. «Փոքր թատրոնն իր ամբողջ հոգին նվիրել է ժողովրդին, դրան ենք միշտ ձգտել թե՛ նա, թե՛ ես»։

Կարդացեք հետևյալ գիրքը. Тынянова Л. Н., Повесть о великой актрисе, М., «Дет. лит.», 1966:

Եքիդնա

–տես Բադակտուց և եքիդնա