դարավոր շերտերի սոսկից և չխոսեին նրա երբեմնի փառահեղ տեսքի մասին։
Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության, Զվարթնոցի տաճարը ներկայանում է որպես եռաստիճան, ուղղաձիգ առանցքի շուրջը հետզհետե նվազող կլոր ծավալներից կազմված կենտրոնագմբեթ շինություն՝ մոտ 45 մ բարձրությամբ։
Տաճարը կառուցված է եղել դարչնագույն, բաց մոխրագույնից մինչև սև երանգի տուֆից։ Ունեցել է հինգ մուտք։ Սյուների ճակատները զարդարված են եղել գեղանկար բարձրաքանդակներով, որոնք պատկերել են թևատարած արծիվ, խաղողի որթատունկ, նռնազարդ ճյուղեր, բազմաթիվ ծաղկաբույլեր, զանազան զարդաքանդակներ։ Դրանք կամարաղեղների և զարդագոտիների ձևով երիզել են տաճարի ճակատային հարթությունները, պատուհանները, շքամուտքերը, քիվերը։ Հարավային մասում տեղադրված է եղել արևային բոլորակ ժամացույց։ Կամարաղեղների միջև գտնվել են հոգևոր և աշխարհիկ անձանց բարձրաքանդակներ։ Դրանցից մեկի վրա պահպանվել է Յոհան (Հովհան) անունը։ Ենթադըրվում է, որ նա է եղել Զվարթնոցը կառուցած գլխավոր վարպետը` ճարտարապետը։ Հայկական ճարտարապետության մեջ Զվարթնոցը միանգամայն նոր տիպի կառույց էր։ Այն աչքի է ընկել հորինվածքի պարզությամբ ու հստակությամբ, ձևերի տրամաբանվածությամբ, հարդարանքի գեղատեսիլությամբ ու կենսուրախությամբ։ Գուցե, այս վերջին հանգամանքի հետ էլ կապված է նրա անունը` Զվարթնոց (զըվարթ, զվարթուն բառերից)։ Տաճարը ներդաշնակորեն միաձուլված է եղել շրջապատող բնությանը։ Ինչպես Թ. Թորամանյանն է գրում, Զվարթնոցում «... կա ճարտարապետական այնպիսի մեծություն մը և արվեստագիտական այնպիսի հմտություն, որ համաշխարհային ճարտարապետության մեջ հազվագյուտ օրինակ և պսակ է հայու ստեղծագործական տաղանդին»։ Այնքան մեծ է եղել Զվարթնոցի կառուցողական արվեստի ազդեցությունը, որ