Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/61

Այս էջը հաստատված է

ոգևորությամբ ուսումնասիրում էր օտար լեզուներ, հրաշալի գիտեր գերմանական և համաշխարհային դասական գրականությունը, գրում էր բանաստեղծություններ ու պատմվածքներ։ Պատանին ցանկանում էր համալսարան ընդունվել, սակայն հայրը, որ խոշոր գործարանատեր էր, թույլ չտվեց նրան ավարտելու նույնիսկ գիմնազիայի վերջին դասարանը։ Տասնութամյա Ֆրիդրիխին նա ուղարկեց գերմանական մի խոշոր առևտրական ֆիրմա, ապա Անգլիայում գտնվող իր ֆաբրիկան՝ պրակտիկայի։ Անգլիայում էնգելսն առաջվա նման շատ էր կարդում, լրջորեն ուսումնասիրում զանազան գիտություններ։ Այստեղ, ժամանակի առավել զարգացած կապիտալիստական երկրում, նա առաջին անգամ շփվեց բանվորների ու նրանց կյանքի հետ։ Աշխատանքից հետո երեկոները և կիրակի օրերին նա լինում էր բանվորական թաղամասերում, զրուցում բանվորների հետ, այցելում նրանց խղճուկ կացարանները։ Էնգելսը երկար մտածում էր և ուզում էր գտնել պրոլետարների ծանր վիճակի պատճառները։ Նա վճռեց պայքարել կապիտալիստական ստրկությունից բանվորների ազատագրության համար։ Էնգելսը, ինչպես և Մարքսը, կարևոր գիտական հայտնագործություն արեց՝ միլիոնավոր մարդկանց կեղեքող կապիտալիզմին կփոխարինի նոր, արդար հասարակարգը՝ կոմունիզմը։ 1844 թ. ամռանը Մարքսն ու էնգելսը հանդիպեցին Փարիզում, և նրանց համար պարզ դարձավ, որ հարստահարիչների դեմ պրոլետարիատի պայքարի տեսության և պրակտիկայի բոլոր հարցերում իրենց տեսակետներն համընկնում են։ Այդ ժամանակ էլ ահա ծնունդ առավ նրանց մեծ բարեկամությունը, որը շարունակվեց ողջ կյանքում։ «Այն ժամանակներից ի վեր, երբ ճակատագրի բերումով Կարլ Մարքսը հանդիպեց Ֆրիդրիխ էնգելսին,֊ գրել է Վ. Ի. Լենինը,- երկու բարեկամների կենսագործունեությունը ծավալվեց համատեղ»։ 1847 թ. Մարքսն ու էնգելսը ստեղծեցին առաջին միջազգային կոմունիստական կազմակերպությունը՝ Կոմունիստների միությունը, որի մեջ մտան նրանց համախոհ հեղափոխականները։ Կոմունիստների միությունը նպատակ էր դրել տապալել կապիտալիզմը և ստեղծել պրոլետարների տիրապետություն։ Երբ 1848 թ. Եվրոպայի մի շարք երկրներում բռնկեցին բուրժուական հեղափոխություններ, հրատարակվեց Մարքսի և էնգելսի գրած «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որը Կոմունիստների միության ծրագիրն էր։ «Մանիֆեստն» ազդարարում էր, որ զարգացող պրոլետարիատը կդառնա բուրժուազիայի գերեզմանափորը։ Սակայն պրոլետարիատի հաղթանակը հաջողությամբ կպսակվի սոսկ այն դեպքում, եթե պրոլետարիատն ինքը սերտորեն համախմբված լինի։ Դրա համար էլ Մարքսն ու էնգելսը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» ավարտում էին «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» մարգարեական խոսքերով։ 1848—1849 թվականների հեղափոխության ժամանակ Մարքսն ու էնգելսը Գերմանիայում հրատարակում էին «Նոր Հռենոսյան լրագիրը», որը դարձավ հեղափոխության մարտական շտաբը։ Թերթն իր վառ, քաղաքականապես սուր, հեղափոխական կրքով լի հոդվածներով ոգևորում էր ժողովրդին, նրա պայքարն ուղղում հակահեղափոխական թշնամական ուժերի դեմ։ Էնգելսը մասնակցեց 1849 թ. մայիս-հուլիսին Հարավ-Արևմտյան Գերմանիայում տեղի ունեցած ապստամբությանը և հեղափոխության թշնամիների դեմ մղված մարտերում աչքի ընկավ խիզախությամբ ու արիությամբ։ Հեղափոխության պարտությունից հետո էնգելսը մեկնեց նախ Շվեյցարիա, ապա Լոնդոն, ուր կրկին հանդիպեց