բլուրը իբրև տաճարի կառուցման վայր։ Հենց այդտեղ էլ հիմնվում է տաճարը և ստանում Էջմիածին անունը, որպես այն տեղը, ուր, իբր, իջել էր աստծո միածին որդին՝ Քրիստոսը։ 301—303 թվականներին կառուցված այդ տաճարը դառնում է հայ ժողովրդի սրբավայրը, հայոց հոգևոր կենտրոնը։ Ակնառու է Վաղարշապատ-Էջմիածնի դերը հայոց պատմության մեջ։ 4-րդ դարի վերջին պարսիկներն ու հռոմեացիները Հայաստանը բաժանեցին իրար միջև։ Հայաստանի և հայ ժողովրդի համար սկսվեցին ծանր ժամանակներ։ Վճռվում էր մեր ժողովրդի լինել-չլինելու հարցը, նրա գոյատևման ու ինքնուրույնության պահպանության խնդիրը, որի մասին խորհում էին Վաղարշապատում և ուղիներ փնտրում։ 405 թ. պայծառ մի օր արտակարգ եռուզեռ էր հայոց ոստան Վաղարշապատում։ Դեպի գլխավոր պողոտա տանող «Տրդատա դուռ» կոչվող հաղթակամարից երևաց հանդիսավոր թափորը` Վռամշապուհ թագավորի և Սահակ Պարթև կաթողիկոսի գլխավորությամբ։ Ժողովրդի բազմության ուղեկցությամբ նրանք շարժվեցին դեպի Ռահ գետի կամուրջը, որտեղ հանդիսավորությամբ դիմավորեցին Մեսրոպ Մաշտոցին ու նրա աշակերտներին։ Նրանք բերել էին հայ ժողովրդի հարատևության առհավատչյան` Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց գրերը։ Եվ հենց Վաղարշապատում էլ ստեղծվեց հայկական առաջին դպրոցը, գրվեցին մատյաններ, հայերեն թարգմանվեցին շատ գրքեր։ Վաղարշապատում դրվեց հայկական նոր և ինքնատիպ մշակույթի
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/63
Այս էջը հաստատված է