Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/65

Այս էջը հաստատված է

Էստոնիա

(էստոնական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

էստոնիան մերձբալթյան երեք սովետական հանրապետություններից «ամենածովայինն է»։ Բալթիկ ծովը, որի ջրերը ողողում են նրա հյուսիսային և արևմտյան ափերը, կարևոր դեր է խաղում հանրապետության կյանքում։ Ափերին մոտ ցրված են մի քանի խոշոր և հարյուրավոր մանր կղզիներ։

Շատ հեռավոր ժամանակներում ծովը մերթ ողողում էր այդ ամբողջ տարածքը, մերթ նահանջում։ Եվ, ասես որպես ընծա մարդկանց, ծովն այստեղ թողել է արժեքավոր գանձեր կրաքարեր, դոլոմիտներ, ֆոսֆորիտներ, դեղնաշագանակագույն այրվող թերթաքարեր։ Նույնիսկ կավն այստեղ առանձնահատուկ է՝ կապտագույն, այն օգտագործում են ցեմենտի, երեսպատման սալերի և ներկերի արտադրության մեջ։

Սառցադաշտային ժամանակաշրջանում հյուսիսից դեպի Մերձբալթիկա է շարժվել մի վիթխարի սառցադաշտ և պատել ողջ տարածքը։ Նրա հետքերն այսօր էլ դեռ մնում են։ Սառցադաշտի բերած ավազից և քարերից գոյացած բլուրներն ու թմբաշարերը հերթագայվում են հարթավայրերով, ճահիճներով ու լճերով։ Դաշտերում և անտառներում բազմաթիվ են մեծ գլաքարերը, երբեմն՝ այնքան խոշոր, որ քսան կամ երեսուն երեխա ձեռք ձեռքի տված հազիվ կարողանան գրկել դրանք։ Այդ քարերը նույնպես սառցադաշտն է բերել։

Էստոնիայի բնությունը շատ գեղեցիկ է։ Եթե բարձրանաք էստոնիայի ամենաբարձր բլուրը՝ Սուուր Մունամյագին (խաանյա բարձրության վրա), դուք կտեսնեք հեռուն ձգվող կապույտ բլուրներ, մութ անտառներ, երփներանգ դաշտեր, երկնագույն լճեր, ճանապարհների լուսավոր ժապավեններ։

Հյուսիսային ափի երկայնքով ձգվում է բարձրադիր ու զառիկող սանդղավանդը՝ գլինտը, որտեղից մի հրաշալի տեսարան է բացվում դեպի Ֆիննական ծոց։ Գետերը, հոսելով դեպի ծովը, այստեղ գոյացնում են գեղեցիկ ջրվեժներ։ Այս երկրի բնիկները՝ էստոնացիները, հնուց զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ։ Հողը ներկելու համար պետք էր հատել անտառները, չորացնել ճահիճները, քարերից մաքրել դաշտերը։ Դա ծանր աշխատանք էր, որ երբեմն վեր էր մենատնտես գյուղացիների ուժից։ Միայն սովետական իշխանության օրոք, երբ կազմակերպվեցին կոլտնտեսություններ, և մարդկանց օգնելու եկան հզոր մեքենաները, լայն հարձակում ծավալվեց ճահիճների ու գլաքարերի վրա։ Չորացված և քարերից մաքրված հազարավոր հեկտար հողեր վերածվեցին դաշտերի, մարգագետինների և արոտավայրերի։ Տարեցտարի ավելի շատ կաթ, յուղ և խոզապուխտ է տալիս հանրապետության գյուղատնտեսությունը։

Էստոնացիները հնուց ի վեր զբաղվել են նաև ձկնորսությամբ։ Այսօր էլ Էստոնիայի տնտեսության մեջ ձկնորսությունը կարևոր տեղ է զբաղեցնում։ Ո՞ւմ ծանոթ չեն համեղ շպրոտները, կիլկան, մանր հարինգը։ Էստոնացի ձկնորսները ձկնորսական հզոր նավատորմիղի օգնությամբ որսում են մեծ քանակությամբ ձկներ, որոնցից գործարաններում պատրաստում են բազմապիսի պահածոներ։

Ուրիշ գործարաններում էստոնացի ինժեներներն ու բանվորները պատրաստում են շատ բարդ ու ճշգրիտ մեքենաներ, չափիչ սարքեր, որոնք կարելի է տեսնել ոչ միայն Սովետական Միության տարբեր անկյուններում, այլև արտասահմանյան շատ երկրներում։ Հանրապետությունում կառուցված են խոշոր ջերմաէլեկտրակայաններ, որոնց համար վառելիք են ծառայում այրվող թերթաքարերը։ Սրանցից սկսել են ստանալ նաև գազ (որը գազամուղով հասնում է նաև Լենինգրադ), բենզին, տեխնիկական յուղ, պարարտանյութեր։ Օգտագործվում են նաև մյուս օգտակար հանածոները, անգամ՝ գլաքարերը, որոնցով կառուցում են շենքերի հիմքեր, ամբարտակներ, լողափեր, ճանապարհներ։

Հանրապետության մայրաքաղաքը՝ Տալինը, իսկական քաղաք-թանգարան է։ Նրա հին մասում պահպանվել են միջնադարյան ամրոցների պարիսպներ, աշտարակներ, նեղլիկ, ոլորապտույտ փողոցներ։ Աշտարակներից մեկի՝ սպառազեն պահապանի տեսքով հնօրյա հողմացույցը՝ ծեր Թոոմասը, դարձել է քաղաքի խորհրդանիշը։ Հին քաղաքի պարիսպներից բոլոր ուղղություններով ձգվում են ժամանակակից աշխույժ փողոցները, բազմահարկ շենքերի թաղամասերը։ Տալլինը խոշոր նավահանգիստ է, ուր կառանում են աշխարհի շատ երկրներից եկած նավեր։ Տնտեսության և մշակույթի այս բոլոր հրաշալի փոփոխությունները, որ կատարվել