Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/68

Այս էջը հաստատված է

Պետրոս ցարի պատկերը, որը ցարի մահից անմիջապես հետո վավերագրական ճշգրտությամբ ստեղծել է քանդակագործ Բ. Կ. Ռաստրելլին։ Հռչակ է վայելում նաև 1812 թ. հայրենական պատերազմին նվիրված պատկերասրահը, որն ստեղծվել է անցյալ դարի 20-ական թվականներին, Ձմեռային պալատում։

Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու։ Ցուցադրված են ճարտարապետական հատվածներ, փայտի և քարի վրա արված փորագրության, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե և բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ։ 1920 թվականից էրմիտաժում աշխատել է Հ. Օրբելին, որն այնտեղ ստեղծել է Արևելքի բաժանմունքը։ 1934-1951 թվականներին նա եղել է !Էրմիտաժի դիրեկտորը (նրա մասին դուք կարող եք կարդալ «Օրբելիներ» զրույցում)։

Եթե դուք լինեք Լենինգրադում, անպայման այցելեցեք այդ հրաշալի թանգարանը՝ Էրմիտաժ։