ձեռքով» Պարզատումարի սկզբի մասը 36 տարիների օրացույց է: Տաղարանը հայ միջնադարյան բանաստեղծներ Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Մկրտիչ Նաղաշի և Հովհաննես Թլկուրանցու ստեղծագործությունների ժողովածու է:
Հակոբ Մեղապարտի գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են նրանցում դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, նաև մի շարք պատկերներ, զարդագրեր: Տպագրությունը երկգույն է սև ու կարմիր: Գրքերը փոքր են, կաշվե զարդանկար կազմերով: Վերջին էջերին տպված է Հակոբ Մեղապարտի տպարանային խաչաձև նշանը լատիներեն D, I, Z, A տառերով: Դրանք բացվում ու հայերեն թարգմանվում են այսպես Աստծո ծառա, Հակոբ Ծաինյան, հայ:
Յուրաքանչյուր գիրք տպագրվեց մի քանի հարյուր օրինակով: Եվ Վենետիկում լույս տեսած այդ առաջին հայերեն գրքերը հայ վաճառականների միջոցով հասան հայրենիք և հայաբնակ այլ վայրեր:
Այդպես Հակոբ Մեղապարտը օտարության մեջ հիմք դրեց հայկական տպագրությանը, որը հետո զարգացավ ու մեզ պարգևեց հազարավոր հայերեն գրքեր, թերթեր, ամսագրեր:
Հակոբ Մեղապարտը առաջին հայ տպագրիչը, հայ մշակույթի անվանի երախտավորներից է: Նրա անունով է կոչվում Սովետական Հայաստանի ամենախոշոր տպարաններից մեկը Երևանի պոլիգրաֆ կոմբինատը:
Հակոբյան Հակոբ Մնացականի
Դեռևս իր ծննդավայր Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ) քաղաքի գիմնազիայի աշակերտ էր: Հակոբը ապագա բանաստեղծն ու հեղափոխական գործիչը, որ ագահաբար կարդում էր ռուս բանաստեղծներ Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Ն. Նեկրասովի ազատասիրական գործերը հայ մեծանուն գրողներ Խ. Աբովյանի, Րաֆֆու վեպերը: Նրան ամենից շատ դուր էր գալիս Մ. Նալբանդյանի «Ազատություն» հայտնի բանաստեղծությունը, որը խանդավառում էր նրա հոգին: Նա դառնում է աշակերտական գաղտնի խմբակի անդամ, իսկ 5-րդ դասարանում գրում և աշակերտների մեջ որպես թռուցիկ տարածում է «Հյուսիսի ագռավը» երգիծական բանաստեղծությունը այն ուղղված էր ցարի դեմ, որի հրամանով փակվել էին հայկական դպրոցները: Ահա այսպես սկսվում է Հակոբ Հակոբյանի գրական ու հեղափոխական գործունեությունը:
Շուտով պատանի Հակոբն ստիպված է լինում թողնել գիմնազիան և Թիֆլիսում (Թբիլիսիում), ապա նաև Բաքվում աշխատել նախ որպես դեղագործի աշակերտ, հետո՝ սևագործ բանվոր գործարանի հաշվապահ: Այս քաղաքներում նա մոտիկից ծանոթանում է բանվորների չարքաշ կյանքին, նրանց տանջալի, ծանր աշխատանքին, սերտ կապեր է հաստատում բանվոր հեղափոխականների հետ, ապա նաև հեղափոխական-կազմակերպական աշխատանք տանում բանվորների շրջանում:
1895թ Թիֆլիսում, ուր մշտական բնակություն էր հաստատել Հակոբյանը, լույս է տեսնում նրա «Նամուս ու ղեյրաթ» բանաստեղծությունը, որը սիրով է ընդունվում ընթերցողների կողմից: Ոգևորված այդ հաջողությունից նա նոր բանաստեղծություններ է գրում գործարանի ու բանվորների, նրանց տառապանքների մասին, դառնում պրոլետարների հույզերի ու երազանքների, նրանց հեղափոխական պայքարի երգիչը: Ահա սրա համար է, որ Հ.Հակոբյանը համարվում է հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը:
Հ. Հակոբյանին իբրև հեղափոխական երգչի մեծ համբավ են բերում 1905թ. գրած «Մեկ էլ, մեկ էլ», «Հեղափոխություն» և «Դարբնի երգը» բանաստեղծությունները: Դա այն շրջանն էր, երբ սկիզբ էր առնում 1905-1907 թվականների ռուսական առաջին