պետությունն իր ողջ գոյության ընթացքում վարել է երկարատև ու արյունահեղ պատերազմներ։ Սկզբում Հռոմը հանրապետություն էր։ Այն բանից հետո, երբ նրա տարբեր ծայրերում ստրուկներն ապստամբություններ բարձրացրին (որոնցից ամենամեծը տեղի ունեցավ Սպարտակի գլխավորությամբ), հարուստ ստրկատերերը հաստատեցին միապետություն։ Պետության մեջ ամբողջ իշխանությունն սկսեց պատկանել միանձնյա կառավարող կայսրերին:
Հին Հռոմը նույնպես կարևոր ավանդ ունի համամարդկային մշակույթի մեջ։ Հռոմեացիները կառուցել են հիասքանչ շինություններ՝ կրկեսներ ու տաճարներ, բաղնիքներ ու պալատներ, կամուրջներ ու ջրմուղներ։ Հռոմեացի բանաստեղծների, գրողների, պատմիչների երկերը թարգմանվել են ուրիշ ժողովուրդների լեզուներով։ Հռոմեացիների լեզվից՝ լատիներենից են առաջացել Եվրոպական շատ լեզուներ՝ իտալերենը, իսպաներենը, ֆրանսերենը։
Իրենց տերերի դեմ ըմբոստացող ստրուկների ապստամբությունները ներսից աստիճանաբար խարխլում էին Հռոմեական պետության հիմքերը։ Այն թուլանում էր նաև արտաքին թշնամիների հարձակումներից։ Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ՝ ավերվելով ու նվաճվելով մոտավորապես մեկուկես հազար տարի առաջ պատմության ասպարեզ եկած ժողովուրդների կողմից։
Հին Արևելքի խոշոր պետություններից էր նաև մեր թվականությունից առաջ 1-ին հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում կազմավորված Արարատյան թագավորությունը, որին հարևան ասորեստանցիներն անվանել են Ուրարտու։ Մեր թվականությունից առաջ 8-րդ դարում իր հզորության բարձրակետին հասած այդ թագավորությունը, որն ընդգրկում էր գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը, աշխարհակալ Ասորեստանից խլել է Առաջավոր Ասիայի գերիշխանությունը։
Թագավորության մեջ համախմբված ցեղերը, որոնց միաձուլումից աստիճանաբար