Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/109

Այս էջը հաստատված է

Պեղածո առարկաներն ու իրերը պահվում և ցուցադրվում են թանգարաններում՝ դառնալով ընդհանուրի սեփականությունը։ Պեղված հնավայրերի մի մասը վերածվել է թանգարանների բաց երկնքի տակ:


Հնագույն նկարիչներ

Հողից արմատախիլ եղած ծառի տեղում խորհրդավոր փոս էր մնացել։ Տղաները փորեցին այն, իջան ներքև և հայտնվեցին քարանձավում։ Լամպի լույսը խավարից հանկարծ կորզեց ինչ-որ մեկի ձեռքով քարանձավի պատերին, առաստաղին նկարված կենդանիների պատկերներ։ Ահա դանդաղ քայլում է սև, ծանրամարմին ցուլը։ Վիհի վրայով ոտքերը կծկած ցատկում է կովը, իսկ նրա կողքին անդունդն է գլորվում դարչնականաչավուն մի ձի։ Պատով մեկ առաջ են միտվում եղնիկների եղջերակիր գլուխները: Անակնկալից երեխաների շունչը կտրվում էր. «Ա՜յ քեզ արկած: Ա՜յ քեզ հայտնագործություն»։

Այդպես հայտնաբերվեց ֆրանսիական Մոնտինյակա փոքրիկ քաղաքի մոտ գտնվող Լասկո քարանձավը՝ քարեդարյան նկարիչների որմնանկարներով։ Սակայն այդպիսի որմնանկարներ՝ ժայռապատկերներ, առաջին անգամ հայտնաբերվել են Իսպանիայի հյուսիսում, Ալտամիրա քարանձավում։ Դրանք նկատել է քարանձավում աշխատող հնագետի հնգամյա դուստրը: Ժայռապատկերներ գտել են շատ երկրներում, այդ թվում նաև Սովետական Միության տարածքում: Օրինակ, 1959 թ․ կենդանաբան Ա․ Վ․ Ռյումինը հարավային Ուրալում գտնվող Կապովա քարայրում հայտնաբերեց մամոնտների, ձիերի, ռնգեղջյուրների կարմրաներկ պատկերներ։ Դրանք մի քանի հազար տարեկան են:

Նախնադարյան մարդիկ որսում էին ահեղ բիզոններ, արագոտն եղնիկներ, ռնգեղջյուրներ, ցուլեր: Եվ մեծ ու մթին քարանձավների պատերին խարույկի լույսի ներքո