Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/11

Այս էջը հաստատված է

հեղափոխությունը Շահագործվող ու կեղեքվող բանվորները գործադուլներ էին կազմակերպում, գործարանատերերից ու ցարական կառավարությունից պահանջում բարելավել իրենց պայմանները: Ահաբեկված այդ գործադուլներից ցարը սուտ խոստումներ էր տալիս, խաբում բանվորներին: Բոլշևիկները կոչ էին անում պրոլետարներին համախմբվել, պատրաստվել գալիք վճռական գոտեմարտին, տապալել տիրող կարգերը և ստեղծել նոր ու ազատ կյանք: Հենց այդ օրերին էլ ռումբի նման պայթեցին և որպես հուժկու կոչ հնչեցին 1904 թ բոլշևիկների կուսակցությանն անդամագրված բանաստեղծի մարտաշունչ այս տողերը.

Հ՜եյ ձեզ մատաղ, բանվոր տղերք,
Մեկ էլ, մեկ էլ, մի զարկ տվեք
Մի զարկ տվեք ցարի գահին
Որ խորտակվի նա հիմնովին

Հակոբյանը հավատով էր նայում հեղափոխության հաղթանակին: Նոր կյանքի համար զոհվածներին է նա ձոնում իր «Մեռան չկորան» հայտնի բանաստեղծությունը: Ընթերցողների շրջանում լայն տարածում են գտնում և բանվորներին պայքարի տրամադրություններով են համակում Հ. Հակոբյանի «Աշխատանքի երգեր» և «Հեղափոխական երգեր» խորագրերը կրող ժողովածուները:

Հակոբյանը մեծ խանդավառությամբ ընդունեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը, սովետական իշխանության հաստատումը Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում: Այդ շրջանում նա գրեց «Ստեփան Շահումյանին», «Լենինը անմա՜հ », «Կարմիր գարնան», «Ձորագէսոլմ» և ուրիշ շատ բանաստեղծություններ, «Բոլշևիկ է Շիրկանալը», «Աստվածները խոսեցին», «Վոլխովստրոյ» պոեմները: 1923թ. Հ. Հակոբյանն արժանացավ Հայաստանի և Վրաստանի ժողովրդական բանաստեղծի պատվավոր կոչման: Հակոբ Հակոբյանը բանվորների «ցավերի և ուրախությունների արտահայտիչն էր, նրանց աշխատանքի և կռվի երգիչը»,- նրա մասին ասել է հեղափոխական ականավոր գործիչ Ս. Շահումյանը, որի զինակիցն էր մարտիկ-բանաստեղծը:

Համաձուլվածքներ

Դուք երբևէ տեսե՞լ եք մաքուր երկաթ: Հավանաբար, ոչ, որովհետև այն շատ հազվադեպ է հանդիպում: Մաքուր երկաթ ստանում են բարդ ու թանկ արժեցող եղանակով և այն էլ փոքր քանակություններով: Ասենք, մետալուրգները չեն էլ ձգտում մաքուր երկաթ ստանալ, որովհետև այդ մետաղն այնքան փափուկ է, որ պիտանի չէ ոչ մեխ, ոչ էլ գործիք պատրաստելու համար:

Իսկ ինչպիսի՞ն է մյուս մետաղների վիճակը: Վերցնենք, օրինակ, ալյումինը, որն այսօր երկաթի գլխավոր մրցակիցներից է: Մաքուր վիճակում ալյումինը պիտանի է, թերևս, միայն կերակրակաթսաներ պատրաստելու համար, որովհետև այն ամենևին ամուր չէ: Համենայն դեպս նրանցից ինքնաթիռ չի կառուցվի: Մաքուր պղնձից հնարավոր չէ ոչ հեղույս, ոչ էլ ատամնանվակ պատրաստել: Պղնձից հիմա նույնիսկ մանրադրամ չեն հատում, որովհետև այն չափազանց արագ է մաշվում:

Հապա ինչի՞ց են պատրաստված մեզ շրջապատող մետաղե առարկաները: Դրանք պատրաստված են համաձուլվածքներից:

Պղնձե հինգ կոպեկանոցն իրականում ոչ թե պղնձից է, այլ արույրից, որը պղնձի ու ցինկի համաձուլվածք է: Արույրն այդ մետաղներից ավելի կարծր է, սակայն գրեթե նույնքան լավ է ենթարկվում կռման, որքան պղինձը: Բրոնզը պղնձի ու անագի համաձուլվածքը, հավանաբար, հայտնի համաձուլվածքներից հնագույնն է: Ինչ-որ ժամանակ փափուկ, արագ մաշվող պղնձին ավելացրել են ընդամենը մեկ տասնորդական մաս փխրուն ու ոչ ամուր անագ, բայց