Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/111

Այս էջը հաստատված է

հաղթելու համար աղոթքներով օգնություն հայցում աստվածներից։

Սակայն հնագույն նկարիչները նկարել են ոչ միայն մութ քարանձավների պատերին ու առաստաղներին։ Նրանք բազմաթիվ ժայռապատկերներ են փորագրել նաև բաց երկնքի տակ, վիթխարի վեմերին ու ժայռերին։ Սովետական Միության տարածքում այդպիսի հուշարձաններով հարուստ է հատկապես մեր հանրապետությունը։ Սրացածի լանջերին, Սյունյաց և Գեղամա լեռներում և այլուր հայտնաբերվել են հազարավոր ժայռապատկերներ, որոնցից հնագույններն ստեղծվել են մեր թվականությունից առաջ 6-4-րդ հազարամյակներում՝ ժայռապատկերների ամբողջ «պատկերասրահներ» են սփռված։ Սյունիքի Ուղտասար հնավայրում, ուր հետազոտողները գտել են ավելի քան 2 հզ. պատկերազարդ քարեր՝ յուրաքանչյուրի վրա մեկից մինչև հիսուն պատկեր: Հնագույն նկարիչները պատկերել են հայկական բնաշխարհին հատուկ ընտանի և վայրի կենդանիների, նետ ու աղեղով, նիզակով ու վահանով զինված որսորդների, մարդու և գազանի մենամարտ, երկանիվ ու քառանիվ սայլեր, արորներ, ծիսական պարեր և այլ տեսարաններ։

Հնագույն, անանուն նկարիչների ստեղծագործել են նաև մեր մի շարք հնավայրերում հայտնաբերված որմնանկարները, որոնք զարդարել են պալատների, տաճարների, և այլ շինությունների պատերը։ Դրանցից են, օրինակ, մեր թվականությունից առաջ 8-րդ դարում հիմնադրված Էրեբունի բերդաքաղաքի թագավորական պալատի որմնանկարները, որոնք արևերես են ելել միայն վերջին 2-3 տասնամյակում:

Այժմ մարդկությունը նորից է տեսնում հնագույն նկարիչների ստեղծած հրաշալի ժայռապատկերներն ու որմնանկարները և շարունակում հիանալ նրանց վարպետությամբ։

Հնդկաստան

(Հնդկաստանի Հանրապետություն)

Հնում Հնդկաստանը եվրոպացիներին պատկերանում էր իբրև հրաշքների ու անհամար հարստությունների երկիր։ Ուստի, չնայած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, եվրոպացի ճանապարհորդներն ու առևտրականները ձգտում էին ամեն կերպ հասնել Հնդկաստան։ Հինգ հարյուր տարի առաջ այնտեղ եղավ նաև ռուս վաճառական Աֆանասի Նիկիտինը:

18-րդ դարում անգլիացիները նվաճեցին Հնդկաստանը և դարձրին իրենց գաղութը: Շուրջ երկու հարյուր տարի նրանք կողոպտում ու կեղեքում էին հնդիկ ժողովրդին (նրանց չշփոթեք հնդկացիների հետ), ծանր պայքարում անկախություն նվաճեցին: Դա տեղի ունեցավ 1947 թ.։

Հնդկաստանը Ասիայի և ամբողջ աշխարհի ամենամեծ երկրներից է: Բնակչության թվով նա զիջում է միայն իր հյուսիսային հարևան Չինաստանին։ Հնդկաստանը Չինաստանից անջատվում է երկրագնդի ամենաբարձր լեռներով՝ Հիմալայներով Հիմալայների ստորոտի երկայնքով, դաշտավայրով, հոսում է Գանգես մեծ գետը, իսկ ավելի հարավ Հնդստան թերակղզու բարձրություններն են։ Թերակղզին ինքը վիթխարի սեպի նման մխրճվում է Հնդկական օվկիանոսի մեջ:

Լեռների լանջերին դեռևս պահպանվել են մշտադալար թավախիտ անտառները՝ ջունգլիները, խոշոր կենդանիներից այստեղ