են հզոր ամրոցներ, գեղեցիկ պալատներ ու տաճարներ: Ողջ աշխարհին հայտնի են Աջանտայի ժայռափոր տաճարների հրաշալի որմնանկարներն ու քանդակները:
Հնուց ի վեր հռչակված են հնդիկ հմուտ արհեստագործները, ջուլհակները, զինագործները, դրվագողները, քարի և ոսկրի փորագրիչները:
Երկրի ամենախոշոր քաղաքները կառուցվել են համեմատաբար վերջին ժամանակներում, մոտ 100 տարի առաջ, ծովափերին: Այս քաղաքներում գերակշռում են գործարաններն ու ֆաբրիկաները: Հնդկական ապրանքներ՝ թեյ, ջուտ, կաշի ու մորթի, երկաթի հանքաքար, քարածուխ, փայլար տանելու համար արտասահմանյան երկրներից այստեղ են գալիս բազմաթիվ նավեր:
Հնդիկները խոսում են բազմաթիվ լեզուներով, ունեն մաշկի տարբեր գույն: Հնդկաստանի Հանրապետությունը կազմված է քսաներկու նահանգից, յուրաքանչյուր նահանգում իբրև պաշտոնական լեզու ընդունված է տեղական լեզուն՝ բենգալերենը, մարաթի լեզուն, թամիլերենը և այլն:
Կենտրոնական շրջաններում խոսում են հինդի լեզվով, որն ամենատարածվածն է երկրում և ընդունված է իբրև պետական լեզու: Ժամանակավորապես երկրորդ պետական լեզու է համարվում անգլերենը:
Երկար ժամանակ հնդիկներն իրենց երկրի տերը չէին, և դա խիստ կասեցնում էր երկրի զարգացումը: Այժմ Հնդկաստանն ունի իր խոշոր արդյունաբերությունը: Կառուցվում են գործարաններ, ֆաբրիկաներ, էլեկտրակայաններ, ոռոգման ջրանցքներ: Դաշտերում, եզների լծասարքի կողքին, գնալով ավելի շատ տրակտորներ են հայտնվում:
Ազատ պետություն դառնալուց հետո Հնդկաստանը բարեկամական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ-ի հետ: Բհիլաի քաղաքի ամենախոշոր մետալուրգիական կոմբինատը կառուցվել է սովետական մասնագետների օգնությամբ: Սովետական երկրաբանները հնդիկներին օգնել են հայտնաբերելու նավթ և ուրիշ օգտակար հանածոներ: Հնդկաստանը մեր երկրից ներմուծում է մեքենաներ, սարքավորում: Այդպես ՍՍՀՄ-ը հնդիկ ժողովրդին օգնում է կառուցելու նոր կյանք:
Հնդկաստանը եղել է ամենաաշխույժ հայ գաղթավայրերից մեկը: Տեղեկություններ կան, որ հայ-հնդկական կապեր գոյություն են ունեցել դեռևս մեր թվականությունից շատ առաջ: Սակայն հայ առաջին համայնքները Հնդկաստանում ստեղծվել են 16-րդ դարում, ապա ստվարացել 17-18-րդ դարերում (շուրջ 25 հզ հայ): Առանձնապես շատ հայեր էին ապրում Կալկաթա, Մադրաս, Բոմբեյ քաղաքներում: Հայոց մեջ կային արհեստավորներ, մտավորականներ, պետական պաշտոնյաներ, բայց երկար ժամանակ երկրում ազդեցիկ դիրք ունեին հայ խոշոր վաճառականները. նրանց միջոցով էր կատարվում առևտուրը Հնդկաստանի և Ռուսաստանի, Իրանի,