համար մարզիկը 2, երբեմն նաև 5 րոպեով հեռացվում է խաղադաշտից՝ ա- ռանց փոխարինման իրավունքի:
Պատահում է, որ խաղից հեռացվում են թիմի երկու մարզիկ, այդ դեպքում երեքով խաղում են հինգ մարզիկի փոխարեն:
Յուրաքանչյուր թիմ կազմված է լինում մինչև երկու տասնյակ հոկեյիստներից, բայց միասին ու միաժամանակ խաղում են վեց հոգի՝ դարպասապահը, երկու պաշտպան և երեք հարձակվող: Մեկ-մեկուկես րոպե խաղալուց հետո խաղացող հնգյակը (չհաշված դարպասապահին) փոխարինվում է նոր հնգյակով, որովհետև ավելի երկար մնալու դեպքում անհնար կլիներ պահպանել խաղի բարձր տեմպը: Տափօղակով հոկեյի նշանաբանն է՝ «Բոլորը հարձակվում են, բոլորը պաշտպանվում են»: Միայն դարպասապահն է առանց փոխարինման խաղում բոլոր երեք խաղափուլերը՝ յուրաքանչյուրը 20 րոպե տևողությամբ, 10 րոպեանոց ընդմիջումներով:
Խաղում են մինչև 61 մ երկարությամբ և 30 մ լայնությամբ սառցապատ խաղադաշտում, որը շրջափակված է կլորավուն անկյուններ ունեցող ամուր կողերով:
Խաղադաշտը գունավոր գծերով բաժանված է երեք՝ պաշտպանության, միջին և հարձակման գոտիների: Հարձակվողներն իրավունք չունեն մրցակցի գոտին մտնել ավելի շուտ, քան այնտեղ կհայտնվի տափօղակը: Հակառակ դեպքում ստեղծվում է «խաղից դուրս» վիճակ, և խաղը դադարեցվում է:
Խաղի նպատակն է մրցակցի դարպասը նետել տափօղակը, որը հոծ ռետինից պատրաստված տափակ սկավառակ է:
Սովետական մարզիկները տափօղակով հոկեյի մարզաձևում հասել են խոշոր հաջողությունների: 1954 թվականից նրանք փայլուն կերպով հանդես են գալիս աշխարհի չեմպիոնատներում՝ հաղթելով բոլոր մրցակիցներին, այդ թվում նաև կանադացիներին, որոնք մի քանի տասնամյակ հաղթում էին աշխարհի առաջնություններում: Այդ ժամանակից սկսած ՍՍՀՄ-ի հավաքականը 19 անգամ եղել է աշխարհի չեմպիոնատների հաղթող, 6 անգամ առաջին տեղը գրավել Օլիմպիական խաղերում: Սովետական տասնյակ հոկեյիստներ կրում են աշխարհի ամենաբարձր՝ «Օլիմպիական չեմպիոն» մարզական կոչումը:
Սովետական մարզիկները հաջողությամբ են հանդես գալիս նաև գնդակով հոկեյի մարզաձևում: Այս խաղը շատ նման է ֆուտբոլին՝ նույն չափերի խաղադաշտ, խաղի նույն տևողությունը և նույնքան էլ խաղացող (11 հոգի) թիմում:
Կա նաև խոտի հոկեյ (մականախաղ), որը հիշեցնում է գնդակով հոկեյը: Յուրաքանչյուր թիմից խաղին մասնակցում են 11 հոգի, որոնք, սակայն, խաղում են 81-91 մ երկարություն և 50-55 մ լայնություն ունեցող խաղադաշտում: Մականը կորացված կլորավուն փայտե ձող է, որի ձախ կողմը հարթ է, այդ կողմով էլ հենց հարվածում են գնդակին, խաղում են երկու խաղակես՝ յուրաքանչյուրը 35 րոպե տևողությամբ:
«Ոսկե տափօղակ» է կոչվում այն ակումբը, որի մասին գիտեն միլիոնավոր տղաներ: Այդ ակումբի մասին է պատմում հետևյալ գիրքը.
Исаев А. А., Золотая шайба, М., «Молодая гвардия», 1973
Հոկտեմբերիկներ
Ովքե՞ր են հոկտեմբերիկները: Ինչո՞ւ են նրանց այդպես անվանում:
Շատ տարիներ առաջ բանվորներն ու գյուղացիները Վ. Ի. Լենինի գլխավորած կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ կատարեցին Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխութլունը, վտարեցին կապիտալիստներին ու կալվածատերերին և իրենք սկսեցին կառավարել երկիրը: Բանվորների ու գյուղացիների երեխաները նույնպես շատ էին ուզում մեծերի հետ կողք կողքի նոր կյանք կառուցել: