Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/12

Այս էջը հաստատված է

ստացվել է կարծր համաձուլվածք: Նրանից պատրաստում են ամուր ատամնանվակներ ու վռաններ, ձուլում արձաններ:

Եթե ալյումինը միահալվի փոքր քանակությամբ պղնձի, մանգանի ու մագնեզիումի հետ, ապա պողպատի պես ամուր կդառնա: Կստացվի համարյա ալյումինի չափ թեթև, բայց շատ ամուր մի համաձուլվածք դյուրալյումին: Նրանից կարելի է ինքնաթիռներ կառուցել, պատրաստել տների հիմնակմախքներ:

Շատ հաճախ մետաղի հալման ժամանակ փոքր քանակություններով ավելացվող այլ նյութերը կտրուկ փոխում են մետաղի հատկությունները: Սովորական պողպատը երկաթից տարբերվում է միայն նրանով, որ պարունակում է մեկ հարյուրերորդական մաս ածխածին: Եթե պողպատին փոքր քանակությամբ ավելացվեն այլ մետաղներ, ապա կստացվեն այսպես կոչված լեգիրված պողպատներ: Դրանցից է բոլորին հայտնի չժանգոտվող պողպատը, որին այդ հատկությունը հաղորդում են ավելացված քրոմն ու նիկելը: Իսկ եթե պողպատին ավելացվեն քրոմ ու վոլֆրամ, ապա կստացվի «արագահատ» պողպատ Խառատային և ֆրեզիչ հաստոցների համար այդ պողպատից պատրաստված կտրիչներն աշխատանքի ընթացքում կարող են շիկանալ մինչև մուգ կարմիր գույնը և չկորցնել իրենց կարծրությունը:

Մեր օրերում համաձուլվածքներն այնքան շատ են, որ նրանց թվարկումը միայն մի ամբողջ գիրք կկազմեր: Համաձուլվածքները, լինեն դրանք կրակաամուր թե դյուրահալ, գերկարծր թե առաձգական, ծանր թե թեթև, անհրաժեշտ են ժամանակակից մեքենաների հարյուրավոր ու հազարավոր դետալներ պատրաստելու համար:

Համաստեղություններ

Դեռևս հնում մարդիկ նկատել էին, որ աստղերի որոշ խմբեր երկնքում առաջացնում են արտասովոր պատկերներ: Այդ պատկերներն անվանեցին համաստեղություններ