Բայց ահա դարպասը ցնցվեց ու բացվեց: Մարտը տեղափոխվում է պալատի ներսը: Աստիճաններից, պատշգամբներից, բազմաթիվ արձանների ետևից կրակում են յունկերները:
Ահա և այն սենյակը, որտեղ նստած են մահու չափ վախեցած մի խումբ մարդիկ: Դա ժամանակավոր կառավարությունն է, որին հիմա այլևս ոչ ոք չի ենթարկվում:
Գիշերվա ժամը երկուսն անց է տաս րոպե: Ժամանակավոր կառավարությունը ձերբակալված է: Իշխանությունն անցել է բանվորների և գյուղացիների ձեռքը: Հոկտեմբերի 25-ի երեկոյան, երբ Ձմեռային պալատի մոտերքում դեռ որոտում էին կրակոցները, Սմոլնիի ընդարձակ դահլիճում բացվեց Բանվորների և զինվորների դեպուտատների սովետների երկրորդ համագումարը: Ռուսաստանի բոլոր ծայրերից, քաղաքներից ու գյուղերից, ռազմաճակատից համագումար էին եկել աշխատավոր ժողովրդի պատգամավորները:
Համագումարը հռչակեց սովետական իշխանություն՝ բանվորների և գյուղացիների իշխանություն, և ընդունեց առաջին դեկրետները (որոշումները) խաղաղության մասին և հողի մասին: Վ. Ի. Լենինը դարձավ սովետական առաջին կառավարության ղեկավարը Պետրոգրադում: Հոկտեմբերյան զինված ապստամբության հաղթանակից հետո, չնայած ժողովրդական իշխանության թշնամիների զինված դիմադրությանը, սովետական իշխանություն հաստատվեց ամբողջ Ռուսաստանում: Բոլոր հարստությունները հանձնվեցին ժողովրդին, որի աշխատանքով էլ ստեղծվել էին դրանք: Հողը ստացան նրանք, ովքեր այն մշակում էին: Բանվորների ձեռքն անցան ֆաբրիկաները, գործարանները, հանքահորերը, երկաթուղին:
Բազմազգ Ռուսաստանի բոլոր ժողովուրդները հավասարազոր իրավունքներ ստացան: Բանվորներն ու գյուղացիներն այժմ իրենք էին ղեկավարում պետությունը: Աշխատավոր ժողովուրդը դարձավ իր երկրի տերը Ռուսաստանում: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո մի քանի տարվա ընթացքում սովետական կարգեր հաստատվեցին նաև նախկինում նրա կազմի մեջ մտնող բոլոր երկրամասերում ու մարզերում: 1920 թ. նոյեմբերի 29-ին սովետական