բանասեր և գեղագիր Տեր-Հովհաննեսի ընտանիքում: Նրա առաջին ուսուցիչը եղավ հայրը: Բազմակողմանի ընդունակություններով օժտված պատանին այնուհետև ավարտեց Ագուլիս քաղաքի Թովմա Առաքյալի վանքի դպրոցը և նշանակվեց նույն դպրոցի ուսուցիչ: Հովնաթանը բանաստեղծություններ էր գրում, երաժշտություն հորինում, երգում էր, քյամանչա էր նվագում, նկարում: Շուտով նա հեռացավ դպրոցից և նվիրվեց արվեստին: Նրա երգերը շուրթից շուրթ անցնելով՝ տարածվեցին Հայաստանի սահմաններից շատ հեռու: Դրանցում նա գովերգում էր բնությունը, գարունը, կյանքը, սերն ու մարդուն: Նրա համբավը տարածվեց նաև որպես շնորհաշատ նկարիչ: Սկզբում մանրանկարներ էր անում և գրքեր նկարազարդում, ապա սկսեց որմնանկարչությամբ զբաղվել՝ եկեղեցիների պատերը զարդարել նախշանկարներով, զանազան դիմանկարներով ու սրբերի պատկերներով:
Նրա պատկերած սրբերը կյանքից վերցված մարդիկ էին՝ զվարթադեմ, կենսախինդ ու կենսալի: Նաղաշ Հավնաթանը նկարում էր նաև նկարչական հաստոցին՝ նկարակալին, ամրացված կտավների վրա, այսինքն՝ ստեղծում էր հաստոցային նկարներ: Դրանք արդեն կրոնական բովանդակություն չունեին և հայ աշխարհիկ (ոչ կրոնական) գեղանկարչության մեզ հայտնի ամենավաղ նմուշներից են, եթե չհաշվենք աշխարհիկության տարրերը հայ մանրանկարչության մեջ, որոնք էլ ակունք եղան Նաղաշ Հովնաթանի ստեղծագործության համար:
Մեծահամբավ երգիչ և նկարիչ Հովնաթանին իր արքունիքը հրավիրեց վրաց Վախթանգ 6-րդ թագավորը և նշանակեց պալատական աշուղ ու նկարիչ: Հովնաթանն ուներ հայ ու վրացի բազմաթիվ աշակերտներ: 1710-ական թվականներին նա հրավիրվեց Էջմիածին և նկարազարդեց Մայր տաճարը: Նաղաշ Հավնաթանը վախճանվել է 1722 թ., հայրենի Շոռոթ գյուղում:
Անվանի նկարիչներ դարձան նաև Նաղաշ Հովնաթանի որդիները՝ Հակոբ (1692-1765) և Հարություն (ծնվել է 1706 թ., մահվան թվականն անհայտ է) Հովնաթանյաները: Երնջակ գավառի հին Սուրբ Կարապետ վանքի որմնանկարների