Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/135

Այս էջը հաստատված է

կտրատում հավասար կտորների և ամեն մի կտորը փաթաթում երկու՝ նախ սպիտակ, ապա գունազարդ թղթով։ Պատրաստի կարամելնեոն ավտոմատից թափվում են մեծ արագությամբ, ինչպես գնդակները գնդացրից մեկ րոպեում 400 հատ։

Ֆաբրիկայում բազմաթիվ ու բազմատեսակ ավտոմատներ կան։ Դրանց մի մասը պատրաստում է նաբաթով, մյուսը խորիզով կարամելներ, երրորդը՝ տարբեր տեսակի իրիսներ։ Կան շոկոլադ պատրաստող, կոնֆետներ կաղապարող, վաֆլի թխող հատուկ մեքենաներ։

Ամբողջ օրը ֆաբրիկայի դարպասներից բեռնատարներ են դուրս գալիս։ Նրանք տոննաներով համեղ քաղցրավենիք են փոխադրում, որը սիրում են բոլորը, բայց հատկապես՝ երեխաները։

Հունաստան

(Հունաստանի ճանրապետություն)

Շատ դարեր առաջ հույն առաջին ծովագնացները՝ արգոնավորդները, բացեցին Եգեյան ծովից դեպի Սև ծով տանող ուղին։ Եվ այսօր մենք այդ նույն հինավուրց ճանապարհով ենք նավարկում դեպի Հունաստանի ափերը։ Այս երկրի առասպելական անցյալը մինչև հիմա զարմացնում է մարդկանց։

Ինչպես ամեն մի նավահանգիստ, աղմկոտ է նաև Պիրեան՝ երկրի ծովային դարպասը։ Հին ժամանակների նման Հունաստանն այսօր ծովային հզոր տերություն է նրա նավերը, կայմերին ծածանվող սպիտակ-երկնագույն դրոշներով, ակոսում են ծովեր ու օվկիանոսներ։ Նրանք Եվրոպա և Ամերիկա են տանում ծխախոտ ու չամիչ, նարինջ ու գինի, ձիթայուղ ու կաշի։ Իսկ օտարերկրյա նավերը Հունաստան են բերում հաստոցներ, ավտոմոբիլներ, զանազան սարքեր։

Պիրեայից ոտքով կարելի է հասնել Հունաստանի մայրաքաղաք՝ Աթենք, որտեղ ապրում է երկրի բնակչության մեկ քառորդը։ Այսպիսի մի հին խոսք կա «Եթե դու Աթենքում չես եղել, ավանակ ես, եթե եղել ես ու չես հիացել, ուղտ ես»: Հինավուրց տաճարների որմնաքանդակները մեզ պատմում են, թե ինչպիսին էին հին հոցները, ինչով էին զբաղվում, ինչ հագուստներ հագնում։

Տաճարների վեհաշուք ավերակների կողքին բարձրանում են ժամանակակից գեղեցիկ շենքեր։ Շիկացած ասֆալտի վրայով սլանում են ավտոմոբիլները, աղմկելով այս ու այն կողմ են վազվզում լրագրավաճառ տղաները, իրենց կանչերով հաճախորդների են հրավիրում մանկահասակ կոշիկ մաքրողները։ Իսկ ամբողջ քաղաքի վրա վեր է հառնում Ակրոպոլիսը։ Աշխարհի բոլոր ծայրերից զբոսաշրջիկներ են գալիս հիանալու հին հունական արվեստի այդ հուշարձանով։

Քաղաքի արվարձաննե՛րում, ուր անպակաս է տապակած ձկան, լոբու կամ ձիթայուղի հոտը, ապրում են արհեստավորները։ Տների բաց դռների առջև, ուղղակի փողոցում, աշխատում են մորթեգործներ ու դերձակներ, զնդանի վրա երկաթ է ծեծում դարբինը, բրուտագործական չարխով սկահակներ է պատրաստում բրուտը։ Զրնգում են երեխաների ձայները, պատուհաններից խոսք ու զրույցի են բռնվել կանայք։

Հունաստանում ամառը շոգ է ու երկարատև՝ ապրիլից մինչև հոկտեմբեր, տարվա մեջ արևը ջերմացնում է երեք հարյուր օր։ Որոշ բանջարեղեններ կարելի է աճեցնել տարեկան երկու-երեք անգամ։ Իսկ ահա ջուրը չի բավականացնում և այն էլ այնպիսի մի երկրում, որի ափերը ողողվում են երեք ծովի ջրերով։

Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ երբ աստված «արարեց աշխարհը», վերջին բուռ քարը ծովը նետեց։ Այդտեղ էլ առաջացավ Հունաստանը' խստաշունչ, քարքարոտ այդ երկիրը։ Մեծ սեր