Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/145

Այս էջը հաստատված է

15—20 հզ. տատանումից մեծ է, ապա դա ուլտրաձայն է (լատիներեն «ինֆրա» նշանակում է «ցածր», «ուլտրա»՝ «ավելի, գեր») Ինֆրաձայներն ու ուլտրաձայները որսալու համար հարկավոր են հատուկ սարքեր։

Ձերժինսկի Ֆելիքս էդմունդովիչ

1877-1926

Կարճատև է զբոսանքը բանտի բակում։ Քարե մռայլ պատեր, ոչ ծաղիկ կա, ոչ խոտ: Միայն գլխավերևում կապույտ երկնքի քառակուսին է. Ջով քամին բերում է ազատության շունչը։ Օդն այնքա՜ն անհրաժեշտ է թոքախտից մեռնողին: Եվ ամեն օր հիվանդին ձեռքերի վրա դուրս է բերում մի գունատ պատանի, նրա բանտակից ընկերը՝ Ֆելիքս Ձերժինսկին։

Ձերժինսկին հեղափոխական է դարձել 17 տարեկանից: Նրան բազմիցս ձերբակալել են, քշել տաժանակրության, աքսորել Սիբիր: Ֆելիքս էդմունդովիչի կինը նույնպես հեղափոխական էր. նրանց որդին ծնվել է բանտում։ Բանտում Ձերժինսկին ջանում էր շատ կարդալ, շատ էլ մտածում էր. «Այստեղ, բանտում, հաճախ ծանր է լինում, երբեմն՝ նույնիսկ սարսափելի,— գրել է նա օրագրում,— և, այդուհանդերձ, եթե ինձ վիճակվեր կյանքս նորից սկսել, ես կսկսեի ճիշտ այնպես, ինչպես սկսել եմ»: Ազատվելով բանտից՝ Ձերժինսկին դարձյալ խորասուզվում է հեղափոխական պայքարի մեջ: Յուզեֆի (այդպես էր նրա կուսակցական ծածկանունը) հնարամտությունն ու արիությունը շատ անգամ փրկում էին ընդհատակայիններին։ Մի անգամ այն բնակարանում, ուր բոլշևիկների հանդիպում էր նշանակված, Ձերժինսկին ոստիկանական դարան նկատեց։ Դրսից դռան վրա էր մնացել բանալին։ Ձերժինսկին ոստիկաններին կողպեց բնակարանում և հասցրեց նախազգուշացնել ընկերներին։

Հեղափոխության հաղթանակից հետո Ձերժինսկին գլխավորեց հակահեղափոխության դեմ տարվող պայքարի Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովը («Չեկան»): Մյուս չեկիստների հետ միասին նա բացահայտում էր երիտասարդ սովետական հանրապետության թշնամիների կազմակերպած դավադրությունները:

1921 թ Վ. Ի. Լենինի առաջարկով Ֆելիքս էդմունդովիչը նշանակվեց նաև հաղորդակցության ճանապարհների ժողովրդական կոմիսար: Նա մեծ եռանդով ձեռնամուխ եղավ երկաթուղային տրանսպորտի վերականգնման ու զարգացման աշխատանքներին: Կուսակցությունը Ձերժինսկուն հանձնարարում էր նաև ուրիշ բարդ առաջադրանքներ, նշանակում պատասխանատու պաշտոններում: Նրա եռանդուն գործունեությունն ապշեցնում էր բոլորին: «Տեսնես, ե՞րբ է հանգստանում».— զարմանում էին նրա զինակիցները։

Սովետական իշխանության որոշմամբ հեղափոխությունից հետո հարուստների առանձնատները հատկացվեցին մանկատների: Չէ՞ որ պատերազմից և ավերածությունից հետո շատ երեխաներ էին որբացել: Նրանք քնում էին ուր պատահեր, գջլոտ էին ու սովահար: Ֆ. է. Ձերժինսկին նշանակվեց երեխաների կյանքը բարելավող հանձնաժողովի նախագահ: Նրա հանձնարարությամբ ընկերները փնտրում գտնում էին ձեղնահարկերում ու նկուղներում ապաստանած փոքրիկ թափառաշրջիկներին, ապա տեղավորում մանկատներում, որտեղ նրանց հագցնում էին և կերակրում, ուսուցանում և դաստիարակում։

Մոսկվայում, Ձերժինսկու անվան հրապարակում, կանգնեցված է հեղափոխության հավատարիմ ասպետի հուշարձանը: Նրա աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ՝ բոլշևիկների լենինյան գվարդիայի ուրիշ գործիչների աճյունների կողքին