Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/147

Այս էջը հաստատված է

արագությամբ՝ ենթարկվելով միայն սանձին ու հեծյալի ձայնին: Իսկ հեծյալը նստում է ձիու գրեթե գավակին դրված թեթև, երկանիվ «ճոճաթոռին»:

Արշավաձիերը թամբում են հատուկ, թեթև արշավաթամբով: Թեթև քաշի հեծյալը՝ ժոկեյը, ծնկները ծալած նստում է ձիու գրեթե մնդավին (պարանոցի հիմնամասին), որպեսզի ձիու մեջքն ազատ մնա արշավի ժամանակ առաջացող ուժեղ ցնցումների համար:

Ծանր, մինչև մի քանի տոննա բարձվող սայլերին լծված քայլում են ծանրաքարշները, սպիտակ «գուլպաներով» աշխետ լծկանները, որոնք կոչվում են վլադիմիրյան, և «սովետական» կոչվող բաց շիկակարմիր լծկանները: «Սովետական» ծանրաքարշը կարող է փոխադրել 16 տոննա բեռ, իսկ ռեկորդակիրը 20 տոննայից ավելի:

Սովետական Միությունում հաջողությամբ բուծում են ձիերի բոլոր ցեղերը, այդ թվում՝ հոյակապ արաբական ձին, արագավազ, զտարյուն հեծկաններ, բուդյոնովյան և թերեքյան ցեղերի գերազանց մարդաձիեր: Բուծում են նաև նոր ցեղեր:

Մեր դարը մեքենաների դար է: Բայց այսօր էլ ձիերով բազմաթիվ աշխատանքներ են կատարում կոլտնտեսություններում, իրենց դժվարամատույց ճանապարհներին նրանց կարիքն են զգում երկրաբանները: Ձիերը հավատարմորեն ծառայում են նաև սահմանապահներին: Սակայն այժմ ձիերն իրենց հիմնական դերը կատարում են տոկունության, ուժի, արագավազության մարզական մրցումներում:

Ձիասպորտի միջազգային մրցումներում մեր մարզիկները հանդես են գալիս մեծ հաջողությամբ: Գնալով մեր երկրում ձիասպորտն ավելի է տարածվում:

Ընտիր ձիեր են բուծել հին Հայաստանում: Պատմիչները հավաստում են, որ Արևելքի երկրներում մեծ համբավ են ունեցել հայկական ձիերը:

Ձկնորսություն

Թվում է, ձուկ որսալը բոլորովին էլ դժվար գործ չէ. վերցնում ես կարթը, ծայրի կեռին իբրև խայծ ամրացնում մի որդ, կարթը նետում ջուրն ու սպասում, մինչև ջրի մութ խորքերում հիմար ձկնիկը կուլ կտա խայծը: Եվ ահա դուք գետափին եք: Թափով նետում եք կարթը, բայց խայծով կեռիկը մի կողմ է թռչում, իսկ կարթաձողի ծայրը մտրակում է ջուրը՝ վախեցնելով ձկներին: Հեշտ բան չէ կարթը սահուն նետելը և դեռ խայծն էլ ջրի այն կետում իջեցնելը, ուր նշան ես բռնել, ասենք, օրինակ, ափից մի տասնհինգ քայլի վրա երևացող ջրիմուռներից ազատ տեղում: Էլ ավելի դժվար է սպինինգային փայլախայծը (սա ձկնիկի ձև ունեցող թիթեղյա արհեստական խայծ է) մինչև հիսուն մետր դիպուկ նետելը: Դրա համար պետք է բավականին շատ մարզվել:

Ձկնորս-մարզիկների միջև տեղի են ունենում տարբեր մրցումներ: Ամռանը կազմակերպվում են կարթով, սպինինգով (սա վրան կոճ ամրացրած կարթաձողից, կարթաթելից և փայլախայծից կազմված ձկնորսական սարք է), ձմռանը՝ փայլախայծով և ծայրին զոդված կեռիկով, կապարի փոքրիկ կտորի խայծով ձկնորսության մրցումներ: Ձկնորսները մրցում են նաև ձկնորսական սարքերը հմտորեն գործածելու մեջ հատուկ հրապարակներում փայլախայծի փոխարեն նետում են փոքրիկ ծանրություններ՝ մրցելով դիպուկ և հեռու նետելու մեջ: Այդ մրցումները կոչվում են կաստինգ: Մարզական ձկնորսության միջազգային կոնֆեդերացիան կազմակերպում է ձկնորսության և կաստինգի աշխարհի առաջնություններ և հաստատում համաշ¬ խարհային ռեկորդներ:

Սովետական Միությունում անց են կացվում մարզական ձկնորսության եռամարտի և երկամարտի, ինչպես նաև գործնական ձկնորսության համամիութենական, հանրապետական և քաղաքային առաջնություններ: Եռամարտի ժամանակ մարզիկները կատարում են 7,5 գ քաշով ծանրու¬ թյունը երկու տարբեր թիրախների դիպցնելու, ինչպես նաև հեռու նետելու վարժություններ, իսկ երկամարտի ժամանակ՝ 18 գ քաշով ծանրությունը թիրախին դիպցնելու և հեռու նետելու վարժություններ:

Դիպուկության վարժությունների ժամանակ ծանրությունը նետում են թիրախից 10, 12, 14, 16 և 18 մ հեռու գտնվող հինգ կետերից: Երկու փորձից հետո միավորների ամենամեծ գումարը հավաքած մարզիկը հայտարարվում է հաղթող: Իսկական ձկնորսն աչքի է ընկնում բնության նկատմամբ իր հոգատար ու սրտացավ վերաբերմունքով: Նա խստորեն պահպանում է ձկնորսության կանոնները, հոգ տանում ջրամբարների ձկան պակասը լրացնելու և դրանք որսագողերից պաշտպանելու մասին: