Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/15

Այս էջը հաստատված է

համաստեղություններին: Կարծել են, թե նրանք են տեղաշարժում Արեգակը և դրանով իսկ առաջ բերում տարվա այս կամ այն եղանակը: 1749 թ լույս է տեսել հայկական առաջին աստղագիտական տպագիր քարտեզը «Աստղալից երկինքը», ուր պատկերված են երկնքի հյուսիսային ու հարավային կիսագնդերը համապատասխան համաստեղությունների նկարներով:

Հարկավոր է մեկընդմիշտ հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի վառ աստղերի խմբավորումներ են միայն: