Մինչև իր կյանքի վերջը Դ․ Ղազարյանը մնաց մանուկների լավագույն բարեկամը։ Իր բեղմնավոր գործունեության համար նա արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր ուսուցչի, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումների, իսկ 1949 թ' սովետական կառավարության բարձր պարգևին Լենինի շքանշանի։
Ղարիբջանյան Բագրատ Բեգլարի
1890 1920
1920 թ․ էր Արարատյան դաշտում կիզիչ ամառ էր, տոթ Արևը հուր էր թափում, որը, սակայն, չէր թափանցում բանտի նեղլիկ պատուհաններից ներս ճայաստանում ճնշվել էր Մայիսյան ապստամբությունը, և նրա ղեկավարները դատապարտվել էին գնդակահարության Բայց ժողովրդի փրկությանը նվիրված այդ տոկուն հեղափոխականները չէին ընկըճվում, լի էին հավատով իրենց գործի հաղթանակի նկատմամբ էրևանի կենտրոնական բանտում, ուր այդ ժամանակ գտնվում էր շուրջ հարյուր կոմունիստ, պայքարը բռնակալության դեմ շարունակվում էր Այդտեղ էր նաև Բ․ Ղարիբջանյանը, որը հեղափոխական եղբորն ուղղած նամակում գրում էր «Բանտի վարչությունը շան պես վախենում է մեզնից կարդում եմ դասախոսություններ դաշնակների օրերը հաշվված են...»։
Օգոստոսի 14-ի գիշերը դաշնակ մաուզերիստները Ս․ Ալավերդւանին, Ս․ Մուսայէյյանին և Բ․ Ղարիբջանյանին տանում են գնդակահարության Բանտից դուրս գալիս Բ․ Ղարիբջանյանն իր ընկերներին ասում է «այաստանի հողը մեր արյունով կներկվի և կդառնա կարմիր Մի մոռանաք իմ խոսքերը — Հայաստանը խորհրդային կդառնա Կեցցե՜ Խորհրդային Հայաստանը»։
Բ․ Ղարիբջանյանն ու նրա ընկերներն անմահացան Երևանում, Նորքի ձորի լանջին, որտեղ գնդակահարեցին Մայիսյան ապստամբության երեք հերոս ղեկավարներին, կա հուշարձան, իսկ Երևանի 26 Կոմիսարների անվան զբոսայգում վառվում է անմար կրակ նրանց բոցավառ սրտերից բխող հրի պես։
Բ․ Ղարիբջանյանը զոհվեց, երբ նոր էր բոլորել իր երեսուն տարին, բայց նա անցել էր կյանքի բեղմնավոր ուղի Իգդիրի քաղաքային ուսումնարանում, Թիֆլիսի (Թբիլիսիի) հաշվապահական դասընթացներում և Երևանի արական գիմնազիայում սովորելուց հետո երկարամյա մանկավարժական աշխատանք էր կատարել ձայաստանի գյուղերում և ծավալել հասարակական գործունեություն։
1916 թ․ վերջնականապես հաստատվելով Ալեքսանդրապոլում, Ղարիբջանյանը խորամուխ է լինում ժամանակի կարևոր իրադարձությունների մեջ, ուժեղացնում իր ժողովրդանվեր աշխատանքը 1917 թ․ փետրվարին նա ողջունեց ցարիզմի տապալումը և ակտիվացրեց իր հեղափոխական գործունեությունը, հուլիսին ընտրվեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցության Ալեքսանդրապոլի կազմակերպության ղեկավար մարմնում, բոլշևիկ Պ Արվելաձեի հետ խմբագրեց «Պրավդա ժիզնի» թերթը և ակտիվորեն աշխատակցեց բոլշևիկյան մամուլի այլ օրգանների։
Բ․ Ղարիբջանյանը Մայիսյան ապըստամբության ակտիվ կազմակերպիչներից էր նա իր կյանքը նվիրեց Հայաստանում սովետական իշխանության հաստատման վեհ գործին
Բ․ Ղարիբջանյանը գրել է բազմաթիվ աշխատություններ, այդ թվում մանկավարժական բնույթի հոդվածներ, որոնց մեջ ջերմ սիրով է խոսել ժողովրդական ուսուցչի և մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության մասին Նրա անունով մեր հանրապետությունում կան գյուղ։