դրամ էր ստացել Ղուկասն այն խնայում է ճանապարհի կեսը ոտքով անցնելով։ Երբ կուսակցական ընկերները նրան առաջարկում են այդ գումարով նորոգել իր մաշված կոշիկները, կտրականապես հրաժարվում է չէ՞ որ սուղ էին կուսակցության միջոցները։
1920 թ․ հունվաին Ղ․ Ղուկասյանն ընտրվում է Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության ձայաստանի կոմիտեի՝ Արմենկոմի, անդամ։ Նա հատուկ լիազորություններով մեկնում է Կարս քաղաքը՝ տեղում կուսակցական աշխատանքները ակտիվացնելու և հեղափոխական շարժում կազմակերպելու համար։ Այստեղ նա ընտրվում է ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։
Եվ ահա վրա է հասնում Մայիսյան ապստամբությունը, որի խոշոր կենտրոնն էր Ալեքսանդրապոլը (այժմ՝ Լենինական) Ապստամբության ալ դրոշը ծածանվում է նաև Կարսի վրա։ Սակայն չի ապահովվում միաժամանակյա ապստամբություն Հայաստանի բոլոր վայրերում, որից օգտվում է դաշնակցական կառավարությունը և առանձին-առանձին ճնշում հեղափոխական ելույթները Ղուկասյանն ստիպված է լինում փոքրաթիվ մի ջոկատով նահանջել: Մայիսի 14-ի առավոտյան Արգինայի ձորում նրանք անհավասար ու հերոսական մարտ են մղում դաշնակցականների գերակշիռ ուժերի դեմ։
Ղոլկասը դիրքից դիրք էր անցնում, քաջալերում ընկերներին։ Բայց նա ծանր վիրավորվում է, և նրան տեղափոխում են մոտիկ ջրաղացը թշնամին վրա է հասնում և գազանաբար սպանում Ղուկասին...
Զոհվեց Ղուկաս Ղուկասյանը, բայց հաղթանակեց այն գործը, որի համար նա մարտնչեց: Հայաստանը դարձավ Սովետական Հանրապետության կոմերիտական կազմակերպությունների նվիրատվություններով: 1934 թ․ ուսանողական զբոսայգում կանգնեցվեց նրա հուշարձանը: Ղ․ Ղուկասյանի անունով են կոչվում իր ծննդավայրը, հանրապետության մի շրջան, Երևանի պիոներների պալատը, փողոցներ ու դպրոցներ Երևանում և հանրապետության այլ բնակավայրերում: