Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/158

Այս էջը սրբագրված է

էլ ուսերին են Նրանք հրազենին ծանոթ չէին և կռվում էին նիզակներով և նետ ու աղեղով Այդ երկրները չափազանց հարուստ էին սամույրի, սկյուռի, բևեռաղվեսի մորթիով ու «ձկնատամով»՝ ծովափղի ժանիքով

Դեպի արևելք ուղևորվեցին խիզախ, ամեն տեսակ աշխատանքի և ռազմական սխրանքների ընդունակ մարդիկ Քարե գոտու այն կողմում նոր երկրներ հայտնագործող այդ խիզախ մարդկանց անվանում էին ճանապարհորդ-երկրախույզներ

Արշավներով ու հայտնագործություններով հռչակվեց հատկապես 17-րդ դարը

60 տարվա ընթացքում ճանապարհորդ երկրախույզները կտրեցին-անցան ողջ Սիբիրը և հասան Խաղաղ Օվկիանոսի ափերը Նրանք Սիբիրն անցնում էին մակույկներով՝ քարշ տալով դրանք մի գետից մյուսը, գետերի հոսանքն ի վար լողում էին դեպի Պաղ ծովը՝ Սառուցյալ օվկիանոսը, և նրա ափերի երկայնքով շարունակում նավարկել մինչև հաջորդ գետի գետաբերանը

1648 թ առագաստավոր յոթ թիանավերով, կազակների հետ, մեծ արշավի դուրս ելավ անվեհեր ճանապարհորդ-ծովագնաց Սեմյոն Դեժնևը Նրանք Կոլիմա գետով իջան մինչև գետաբերանը, իսկ այնտեղից ծովով ուղղվեցին դեպի արևելք Ճանապարհը դժվարին էր երկու նավ խորտակվեց փոթորկի ժամանակ, երկուսն անհայտ կորան Մնացած նավերը հյուսիսից շրջանցեցին Չուկոտյան թերակղզին և սկսեցին շարժվել դեպի հարավ Այդ ժամանակ էլ կատարվեց աշխարհագրական կարևորագույն մի հայտնագործություն հայտնաբեր վեց Ասիայի և Ամերիկայի միջև ընկած նեղուցը Ավելի ուշ Ասիայի հյուսիս-արևելյան ծայրագույն կետն անվանեցին Դեժնևի հրվանդան.

Մոտավորապես այդ տարիներին ճանապարհորդ-երկրախույզները, սկզբում՝ Վասիլի Պոյարկովը, ապա նաև Երոֆեյ Խաբարովը, հասան Ամուր գետը և նրա հոսանքն ի վար խորացան դեպի գետաբերանը

17-րդ դարի վերջին տարիներին կազակ Վլադիմիր Ատլասովն իր ընկերներով եղավ Կամչատկայում Կազակների փոքրիկ խումբը հյուսիսից հարավ կտրեց անցավ ողջ թերակղզին Նրանց ամեն ինչ զարմացնում էր՝ և հուր ու ծուխ ժայթքող լեռները, և մարդահասակ խոտը, և տեղացիների կլոր, գետնափոր հյուղակները, և անմարդախույս գազանների հոտերն ու անհամար ձկները Կազակները կարծում էին, թե հասել են «աշխարհի ծայրը», որովհետև աջից, ձախից և առջևում անեզր ծովն էր աղմկում Դա Կամչատկայի հարավային ծայրն էր Լոպատկայի հրվանդանը

Նոր երկրներ հայտնաբերելով՝ ռուսները ողջ Սիբիրով մեկ ամրոցներ էին կառուցում Ճանապարհորդ-երկրախույզները կազմում էին քարտեզ-գծագրեր և գրառումներ էին անում՝ նկարագրելով իրենց դժվարին արշավները Մարդիկ հետզհետե սկսում էին ավելի լավ ճանաչել իրենց երկիրն ու հողը, և ճշգրիտ տեղեկությունները գալիս էին փոխարինելու նախկին հնարովի պատմություններին


Ճապոնիա

Ճապոնիան տեղավորված է Ասիայի խաղաղ օվկիանոսյան ափից դեպի արևելք ընկած մի խումբ կղզիների վրա, այն կողմում, ուր ծագում է արևը Դրա համար էլ հնուց ի վեր այն անվանում են Ծագող արևի երկիր, ճապոներեն՝ Նիպպոն Արև է պատկերված երկրի դրոշին, արև է խորհրդանշում նաև նրա գերբը, որ ոսկեգույն մի քրիզանթեմ է

Ճապոնիայի կղզիները ձգված են հյուսիսից հարավ Երկրի հյուսիսում, հատկապես Հոկայդո կղզում, ձմեռը շատ ձյունառատ է և բավականին ցուրտ, իսկ հարավում՝ Ռյուկյու կղզիներում, կլիման գրեթե արևադարձային է Այստեղ աճում են ադամաթզենիներ (բանան) և սագոյան արմավենիներ

Ճապոնիան հիմնականում տաք և շատ արևոտ երկիր է, թեև բավականին խոնավ կլիմա ունի

Ճապոնական կղզիների ողջ տարածքի գրեթե հինգ վեցերորդ մասն զբաղեցնում են թավախիտ անտառներով ծածկված բարձր և ուղղաձիգ լեռները Ամենաբարձր լեռը Ֆուձիյամա հանգած հրաբուխն է, որը ճապոնացիները սրբազան լեռ են համարում Ճապոնիայում կան գործող շատ հրաբուխներ, բազմաթիվ բուժիչ տաք աղբյուրներ Հաճախակի են երկրաշարժերը

Ճապոնիայի գրեթե ողջ բնակչությունն ապրում է ծովափի երկայնքով նեղ շերտով ձգվող արգավանդ դաշտավայրերում Բրնձի դաշտերը, պտղատու այգիները, թեյի պլանտացիաները տարեցտարի ավելի շատ տեղ են զիջում աճող խոշոր քաղաքներին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն