Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/16

Այս էջը սրբագրված է

Իրականում նույն համաստեղության աստղերը Տիեզերքում կարող են իրարից շատ հեռու լինել

Նավաստին, ճանապարհորդը, օդաչուն, երկրաբանը պետք է կարողանան զանազանել գլխավոր համաստեղությունները Գիշերը, անծանոթ տեղանքում, դրանք օգնում են գտնելու ճիշտ ճանապարհը


Հայ ազգային-ազատագրական շարժումներ

451 թ մայիսի 26-ն էր Սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայոց զորքը զինավառ կանգնած էր Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ձախ ափին Գետի հանդիպակաց ափին պարսից զորքն էր, որը եկել էր ընկճելու ապստամբած հայ ժողովրդին, վերջ տալու նրա ազգային գոյությանը Վճռվում էր հայ ժողովրդի լինելիության հարցը Սկսվեց նշանավոր Ավարայրի ճակատամարտը (որի մասին դուք մանրամասն կկարդաք «Վարդան Մամիկոնյան» զրույցում) Մինչև ուշ երեկո տևեց այդ կատաղի ճակատամարտը Տեսնելով հայ ժողովրդի անվեհեր ու համառ դիմադրությունը՝ Պարսկաստանը հրաժարվեց հայերին ձուլելու մտադրությունից և Հայաստանից դուրս բերեց մեծաթիվ կորուստներ կրած իր զորքերը Ավարայրի ճակատամարտը եղավ հայ ժողովրդի մինչ այդ մղած ազգային-ազատագրական պայքարի բարձրակետը

Անցավ 1467 տարի 1918 թ մայիսն էր. Հայ ժողովուրդը դարձյալ ոտքի էր ելել ազատագրական պատերազմ մղելու թուրք հրոսակների դեմ, պաշտպանելու իր հայրենիքն ու անկախությունը Ամեն կողմից նա զենքը ձեռքին շտապում էր դեպի Սարդարապատ Հնգօրյա մարտերում թշնամին ջախջախվեց և փախուստի դիմեց Մեր ժողովուրդը կրկին հաստատեց լինելիության իր իրավունքը Այդ ամենի մասին ավելի մանրամասն դուք կիմանաք «Սարդարապատի հերոսամարտ» զրույցից

Ավարայրի և Սարդարապատի ճակատամարտերը միմյանցից բաժանող գրեթե հազար հինգհարյուրամյա ժամանակաշրջանը հայ ժողովրդի համար եղավ ազգային հարատևության, ազատ ու անկախ գոյության համար մղված անդադրում պայքարի մի ժամանակաշրջան

481—484 թվականներին հայ ժողովուրդը սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ կրկին ապստամբեց Պարսկաստանի դեմ, որը դարձյալ կամենում էր զրկել նրան հոգևոր-մշակութային անկախությունից և վարչական ինքնուրույնությունից Համառ պայքարով նա Պարսկաստանին նորից ստիպեց հարգելու իր ազգային իրավունքները

Հայ ազգային-ազատագրական շարժումների փայլուն դրվագներից է արաբական տիրապետության դեմ Սասունի լեռնականների 851 թ հուժկու ապստամբությունը Խութեցի Հովնանի ղեկավարությամբ, որի ժամանակ գլխովին ջախջախվեցին արաբ զորապետ Ցուսուփի զորքերը

Հետագա մի շարք դարերի ընթացքում Հայաստանն ասպատակեցին ու ավերեցին բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, մոնղոլ-թաթարները, այն մրցասպարեզ դարձավ Իրանի ու Թուրքիայի միջև, բայց հայոց ազատասիրական ոգին մնաց աներեր Հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչներից մեկը Իսրայել Օրին, խորապես ըմբռնեց, որ հայ