աշխարհի մեծ քաղաքներից է Այնտեղ ապրում է ավելի քան 11 մլն 740 հզ մարդ
Ճապոնիան ասիական միակ երկիրն է, որը միջին դարերում չի ենթարկվել ավերիչ ներխուժումների, իսկ հետո էլ խուսափել է գաղութային կախվածությունից 19-րդ դարում Ճապոնիայի արդյունաբերությունը սկսեց արագ թափով զարգանալ Ներկայումս այն կապիտալիստական աշխարհի արդյունաբերական երկրորդ տերությունն է ԱՄՆ-ից հետո
Ճապոնիայի բնակչության չորս հինգերորդ մասն ապրում է քաղաքներում Ափերի երկայնքով ձգվում են գրեթե միմյանց միաձուլված քաղաքները՝ իրենց գործարաններով ու նավամատույցներով Նրանց ծայրամասերում կանաչին են տալիս ջրով ողողված բրնձի դաշտերը Երկրի խորքում ընկած գյուղական վայրերում, լեռներում, երբեմն նաև քաղաքներում, ավտոմոբիլներով լեփ-լեցուն մայրուղիներից երկու քայլ այն կողմ, դեռևս կարելի է տեսնել բուդդայական հինավուրց տաճարներ, ամենայն մանրամասնությամբ հատակագծված, արհեստական լճակներով ու քարե լապտերներով փոքրիկ զբոսայգիներ, իշխանական դղյակներ, սրածայր տանիքներով, ծղոտածածկ գյուղական հին տներ
Ճապոնացիներն իրենց կենցաղում պահպանում են բազմաթիվ ինքնատիպ, եվրոպականից տարբերվող սովորություններ Ճապոնական տներում կահույք գրեթե չկա, ամբողջ հատակը ծածկված է բրնձի ծղոտից պատրաստված խսիրներով Տուն մտնելիս կոշիկները հանում են ու թողնում դռան շեմին, իսկ ներսում, խսիրներին, անցուդարձ են անում կիսագուլպաներով Ճաշում են հատակին նստած, հատակին էլ գցում են անկողիններն ու քնում, դրա համար էլ ճապոնական տներում հատակը միշտ արտակարգ մաքուր է
Ինքնատիպ է նաև ճապոնական արվեստը՝ գեղանկարչությունը, տիկնիկային թատրոնը Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու իրենց արվեստով՝ իկեբանայով Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ազգային որոշ մարզաձևեր, օրինակ, ձյու-դո ըմբշամարտը
Ճապոնիայի ընդերքն աղքատ է օգտակար հանածոներով, քիչ են նաև բնական պաշարները, այդ պատճառով էլ նրա տնտեսությունը մեծապես կախված է արտաքին առևտրից Ճապոնիան տարբեր երկրներ է արտահանում մեքենաներ, սարքավորում, հաշվողական բարձրորակ տեխնիկա, գործվածք և արդյունաբերական ուրիշ ապրանքներ, իսկ ներմուծում է նավթ, հանքաքար, փայտանյութ, հացահատիկ և այլ հումք