ժողովուրդն իր ազատագրական պայքարում օգնություն պետք է սպասի միայն Ռուսաստանից 1722 թ հուժկու ազատագրական շարժում բռնկեց Ղարաբաղում և Սյունիքում Քաջարի հայորդիներ Դավիթ Բեկի, Մխիթար սպարապետի, Եսայի Հասան-Ջալալյանի, Ավան Յուզբաշու և այլոց գլխավորությամբ հայ ժողովուրդը մահու և կենաց պայքար էր մղում սկզբում Իրանի, ապա նաև Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական հորդաների դեմ Այդ երկարատև պայքարի ընթացքում հայերը բազմաթիվ հաղթանակներ տարան թշնամու կանոնավոր զորքերի դեմ և նույնիսկ կարողացան միառժամանակ ինքնուրույնություն ձեռք բերել
1828 թ Հայաստանի արևելյան մասը, որը գտնվում էր Իրանի տիրապետության տակ, ազատագրվեց և մտավ Ռուսաստանի կազմի մեջ Այդ գործում իրենց ակնառու մասնակցությունն ունեցան հայ ժողովրդի հազարավոր զավակներ, որոնք զենքը ձեռքին, ռուսական զորքերի հետ կողք կողքի մարտնչում էին հանուն իրենց հայրենիքի ազատագրության
Բայց Հայաստանի արևմտյան, մեծագույն մասը մնաց սուլթանական Թուրքիայի տիրակալության ներքո Այստեղ ոտնահարված էր հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, նա զրկված էր մարդկային տարրական իրավունքներից, ջարդերն ու կոտորածները հաջորդում էին իրար Վտանգված էր հայության ֆիզիկական գոյությունը Եվ ահա 1862, 1877-1878 և 1895 թվականներին Լեռնային Կիլիկիայում բռնկեցին Զեյթունի հզոր ապստամբությունները Ըմբոստ լեռնականները բոլոր երեք ապստամբությունների ժամանակ էլ պարտության մատնեցին թուրքական բազմահազարանոց զորքերին Զեյթունի համար ապահովելով կիսանկախ վիճակ
Զեյթունի հերոսական ապստամբությունները խթանեցին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, նրան ավելի ևս մղեցին զենքի դիմել և ուժով պաշտպանել իր իրավունքները Բազմաթիվ ըմբոստներ զենքը ձեռքին հեռանում էին լեռները, դառնում ժողովրդական վրիժառուներ Ֆիդայիներ կամ հայդուկներ, և պարտիզանական կռիվներ մղում թուրքական իշխանությունների ու զորքերի դեմ ժողովրդական այդ քաջերից էր Անդրանիկ Օզանյանը (1865-1927), որին հայ, թե օտար մեծարում էին «փաշա» տիտղոսով
Անդրանիկը ծնվել էր Շապին Գարահիսար գյուղաքաղաքում Պատանի էր դեռ, որ տոգորվեց հարազատ ժողովրդի ազատագրության վսեմ գաղափարով և ողջ կյանքը նվիրեց դրա կենսագործմանը