ոչ ինժեներները, ոչ ֆիզիկոսները։
Ռուս գիտնականներ Ն․ Ե․ Ժուկովսկին և Ս․ Ա․ Չապլիգինը ավելի քան կես դար առաջ մաթեմատիկայի օգնությամբ հաշվարկեցին, թե ինչպիսի ձև ու չափեր պետք է ունենա ինքնաթիռի թևը, որպեսզի ինքնաթիռը կարողանա բարձրացնել անհրաժեշտ բեռը: Մաթեմատիկան օգնում է կանխատեսել եղանակը, հաշվարկել կամուրջներ, շենքերի կամարներ, արբանյակների ուղեծրեր..
Մաթեմատիկան զարգացած է եղել նաև հին և միջնադարյան Հայաստանում։ Նրա տարածքում հայտնաբերված, մաթեմատիկական գիտելիքներին վերաբերող ամենահին աղբյուրները մեր թվականությունից առաշ 9—7-րդ դարերի սեպագիր արձանագրություններն են։ Դրանք վկայում են, որ օգտագործվել է թվարկության համակարգ, հատուկ պայմանանշաններով գրվել են ամբողջ ու կոտորակային թվեր, կատարվել գումարման ու հանման գործողություններ։ Հայերի զարգացած մաթեմատիկական գիտելիքների մասին են խոսում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, տաճարներն ու եկեղեցիները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը։ Հայ գրերի գյուտից հետո բացված դպրոցներում, ապա նաև համալսարաններում դասավանդվում էին մաթեմատիկա և այլ բնական գիտություններ։ Հայերեն տառերն օգտագործվել են իբրև թվանշաններ, ստեղծվել է թվարկության հայկական այբբենական համակարգ։
Մեզ հասած հայերեն մաթեմատիկական առաջին ձեռագրերը 7-րդ դարի մեծ բնագետ Անանիա Շիրակացու թվաբանության դասագրքի հինգ մասերն են՝ գումարման և հանման, բազմապատկման, բաժանման աղյուսակները, խնդրագիրքը և խրախճանականները: Ի դեպ, այդ աղյուսակները համարվում են աշխարհում մեզ հայտնի համանման հնագույն աղյուսակները։ Հետագա դարերում գրվել են նոր դասագրքեր, թարգմանվել հատկապես հույն հեղինակների մաթեմատիկական երկեր: Եվկլիդեսի հիմնական աշխատությունը՝ «Սկզբունքները», առաջինը հայերն են թարգմանել բնագրից։ Մաթեմատիկայի հայերեն առաջին տպագիր դասագիրքը կոչվում է «Արհեստ համարողության», որը լույս է տեսել 1675 թ, Ֆրանսիայի Մարսել քաղաքում։
Իբրև գիտություն մաթեմատիկան երբեք ճահճացում չի ապրել։ Կյանքը, մարդկանց գործունեությունը, զարգացող տեխնիկան և մյուս գիտությունները նորանոր խնդիրներ են առաջադրում նրան։ Դրանք վճռելու համար նախկին գիտելիքները չեն բավարարում, և գիտնական մաթեմատիկոսները մշակում և ստեղծում են նորանոր եղանակներ ու տեսություններ։ Իսկ այժմ բազմաթիվ ամենաբարդ մաթեմատիկական հաշվարկներ մարդու փոխարեն կատարում են մեքենաները։
Դպրոցականի ստացած տեղեկություններն ու հմտությունները մաթեմատիկայի միայն այբուբենն են, անշուշտ։ Սակայն դպրոցում ձեռք բերած մաթեմատիկական գիտելիքների՝ թվաբանության, հանրահաշվի և երկրաչափության միջով է անցնում դեպի հզոր ու հրապուրիչ մաթեմատիկական գիտության վիթխարի, գրեթե անընդգրկելի բնագավառները տանող ճանապարհը:
Բոլոր նրանք, ովքեր սիրում են մաթեմատիկան հաճույքով կկարդան հետևյալ գրքերը՝
Левшин В А , Александрова Э Б Путешествие по Карликании и Аль-Джебре М , «Дет лит», 1967.
Левшин В А Магистр Рассеянных наук , «Дет лит. В А Новые рассказы Рассеяных наук М, «Дет лит» , 1970
Левшин В А Новые рассказы Рассеянного магистра М, «Дет лит», 1971
Детман И Я Мир чисел Л «Дет лит», 1975
Մակարենկո Անտոն Սեմյոնովիչ
1889-1939
1920-ական թվականները մեր երկրի համար դժվարին տարիներ էին։ Ետևում էին մնացել առաջին համաշխարհային պատերազմը, 1917 թ հեղափոխական մարտերը, քաղաքացիական պատերազմը։ Եկել էր երկար սպասված խաղաղությունը: Կարելի էր արդեն ձեռնամուխ լինել խաղաղ շինարարության։ Գործարանները, ֆաբրիկաներն ու տրանսպորտն ավերվել էին պատերազմից։ Երկրում սով ու ավերածություն էր տիրում։ Միլիոնավոր երեխաներ, պատերազմի ծանր տարիներին կորցնելով ծնողներին, զրկվել էին ընտանեկան հարկից, դարձել անապաստան: