պատրաստման ժամանակ Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային դեղ։
Կամչատկայոլմ և Կուրիլյան կղզիներում սիբիրյան սոճին գրեթե փռվում է գետնին և կոչվում է սիբիրյան սոճու մացառաթուփ։
Մանկական երկաթուղի Երևանում
Կառամատույցում ուրախ իրարանցում է: Փոքրիկ ուղևորներն իրենց ուղեկցող մեծերի հետ շտապում են տեղեր զբաղեցմել մանկական գնացքի վագոններում: «Ճանապարհը բաց է», — ազդանշանում է երկաթուղայինի համազգեստով փոքրիկ սլաքավարուհին։ Ջերմաքարշը զիլ սուլում է, և գնացքը շարժվում է տեղից ետևում թողնելով «Հայրենիք» կայարանը Հրազդանի ձորը լցվում է երեխաների ցնծության աղաղակներով։ Ինչ հրաշալի ճանապարհ է։ Մի կողմում ձորի վրա կախված ահարկու ժայռեր են ցածում կանաչին են տալիս փարթամ ծառաստանները իսկ դիմացը Ծիծեռնակաբերդի զառիթափ բարձունքն է։
Ահա գնացքը մտնում է թունելը և սուզվում խավարում։ Հետո նորից ընդառաչ է գալիս լույսով ողողված տեսարանը։ Առջևում երջանիկ ուղևորներին սպասում են «Ուրախություն» և «Պիոներական» կայարանները։
Երևանի մանկական երկաթուղու կառուցումն սկսվել է 1936թ։ Դա մի ժամանակ էր, երբ նման կառույցների շինարարության քիչ փորձ կար, միայն երկու հանրապետություններում՝ Ուկրաինայում ու Վրաստանում մանկական երկաթուղի կար։
Վճռվել էր երկաթուղու կառուցումն իրականացնել հիմնականում շաբաթօրյակների միջոցով, որոնց մասնակցեցին տասնյակ հազարավոր երևանցիներ, առաջին հերթին, անշուշտ, կոմերիտականներն ու պիոներները։ Երկաթուղու նախագծումը ևս կատարվեց հասարակական կարգով։ Մեկ տարի անց արդեն Հրազդանի ձախ ափին ձգվել էր ավելի քան երկու կիլոմետր երկարությամբ երկաթգիծը, կառուցվել էին կայարանային երեք շենքերը։ Երևանցիներին սրտագին օգնություն ցույց տվեցին վրաց և ուկրաինացի բարեկամները։ Երբ արդեն ավարտվում էր երկաթուղու կառուցումը, Ուկրաինայի և Վրաստանի կոմերիտական կազմակերպություները երևանցի բարեկամներին նվիրեցիս շոգեքարշ և երեք վագոն։ Բազմաթիվ դպրոցականներ փորձառու մասնագետների ղեկավարությամբ սկսեցին ուսումնասիրել մեքենավարի, սլաքավարի, հերթապահի, գծի նորոգողի, հեռագրիչի, հեռախոսավարի գործը։ Երևանի մանկական երկաթուղու և նրան հարակից ստեղծված Խաչատուր Աբովյանի անվան մանկական զբոսայգու բացումը տեղի ունեցավ 1937 թ սեպտեմբերի 6-ին։ Այդ օրվա հանդիսությունները վերածվեցին համաժողովրդական տոնի։ Մարդիկ հիացմունքով էին դիտում, թե պատանի երկաթուղայիններն ինչպիսի հմտությամբ