Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/195

Այս էջը սրբագրված է

«Չապաև»,. «Ազատություն» և «Վիկտոր Հյուգո» ինտերնացիոնալ պարտիզանական ջոկատների ղեկավարությունը Այս ջոկատները սխրանք սխրանքի ետևից էին գործում Սակայն 1943 թ. նոյեմբերին մի դավաճանի մատնությամբ Մանուշյանն ու նրա քսաներկու մարտական ընկերներն ընկան գեստապոյի ձեռքը Նրանք իրենց անընկճելի պահեցին հարցաքննությունների ժամանակ, իսկ երեք ամիս անց գնդակահարվեցին Նրանց մասին է ֆրանսիացի նշա նավոր բանաստեղծ Լուի Արագոնը գրել իր «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը


Քսաներեք էին՝ հրացանների դիմաց,
Քսաներեք հոգի անժամանակ մարող,
Քսաներեք օտար մեզ հետ եղբայ-
                         րացած
Եվ նրանք էլ, կյանքը մեռնելու չափ
                            սիրող,
«Կեցցե Ֆրանսիան» էին գոչում՝ ընկնե-
                            լով ցած

Այս բանաստեղծությունը հետագայում երգի վերածվեց ու տարածվեց

Երեսնութամյա Մանուշյանը զոհվեց, որ ապրի Ֆրանսիայի ժողովուրդը, ապրի ու բարգավաճի սովետական իր հայրենիքը, զոհվեց, որպեսզի եղբայրության և խաղաղության լույսը ճառագի աշխարհի վրա Մեռնելուց մի քանի ժամ առաջ նա գրել է իր կնոջը «Շուտով, այս կեսօրից հետո՝ ժամը 15-ին կգնդակահարվենք ..Երջանկությո՜ւն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզանից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը»:

Այժմ Մանուշյանի և նրա խմբի անուններով փողոցներ կան Փարիզում, Մարսելում, Ֆրանսիայի այլ քաղաքներում Ֆրանսիայի կառավարությունը նրան ետմահու պարգևատրել է «Պատվո լեգեոն» շքանշանով Երևանում և Լենինականում կան հերոսի անունով փողոց, դպրոց և պիոներական ջոկատ Սովետական Հայաստանում հրատարակվել է Մանուշյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Իմ երգը» խորագրով՛


Մաշկ

Մաշկը մեր մարմնի պարզ թաղանթը չէ միայն Այն հուսալի պաշտպան է բազմաթիվ ու բազմազան վտանգներից Ահա թե ինչու մաշկը նույնքան անհրաժեշտ է կյանքի պահպանման համար, որքան սիրտը կամ գլխուղեղը

Մանրադիտակով մաշկի կառուցվածքը դիտելիս կարելի է վերնամաշկի արտաքին, շատ բարակ շերտի տակ տեսնել 1—2 մմ հաստությամբ բուն մաշկը Այստեղ են գտնվում մազարմատները, փոքրիկ գեղձեր, մեծ քանակությամբ զանազան զգայուն մարմնիկներ. Այդ մարմնիկների մի մասը նյարդերով անհապաղ գլխուղեղին է հաղորդում առաջացած ցավը, մյուս մասը՝ տաքը, ցուրտը, հպումը մաշկին Ի պատասխան՝ գլխուղեղը վճիռներ է կայացնում և վերահսկում դրանց կատարումը, որպեսզի օրգանիզմը ժամանակին պաշտպանի ամեն տեսակի անախորժություններից

Մաշկում կան բազմաթիվ, երկհարկանի դասավորված արյունատար անոթներ

Գիշեր թե ցերեկ, շոգին թե ցրտին մարմնի ներսում ջերմաստիճանը գրեթե չի փոփոխվում Այդ մասին հոգում է մաշկը՝ ջերմությունը շրջապատող միջավայրին փոխանցող գլխավոր կարգավորիչը Այդպիսի կարգավորման եղանակներից մեկը «վերևի հարկում» տեղավորված արյունատար անոթների սեղմումն ու լայնացումն է