Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/196

Այս էջը սրբագրված է

Երբ արյունատար անոթները լայնանում են, նրանցով ավելի շատ տաք արյուն է հոսում Մաշկի մակերևույթը տաքանում է և շրջապատող միջավայրին ավելի շատ ջերմություն է փոխանցում Այդ նույն անոթների խիստ սեղմվելու դեպքում գրեթե ամբողջ արյունը հոսում է «ներքևի հարկի» անոթներով, մաշկը սառչում է, այդ պատճառով էլ օրգանիզմն ավելի քիչ ջերմություն է կորցնում Շոգ եղանակին սկսում են գործել անհամար փոքրիկ գեղձերը, որոնք քրտինք են արտադրում: Նուրբ խողովակներով հասնելով մաշկի մակերևույթին՝ քրտինքը գոլորշիանում է և զովացնում մաշկը

Մաշկի տակ կա գրեթե ամբողջովին ճարպով լի բջիջների մի շերտ Դա ենթամաշկային բջջանքն է, որը նույնպես մասնակցում է օրգանիզմի պաշտպանությանը Առանձին մասերում նրա հաստությունը հասնում է մի քանի սանտիմետրի Այն մեզ պաշտպանում է հնարավոր ցնցումներից ու հարվածներից

Պաշտպանական մեծ նշանակություն ունի նաև վերնամաշկը, թեև նրա հաստությունը հավասար է միլիմետրի տասնորդական մասերի Ոչ ջուրը, ոչ էլ ջրում լուծված նյութերը նրա միջով չեն անցնում Վարակիչ հիվանդությունների մանրէները վերնամաշկով օրգանիզմ կարող են թափանցել միայն այն դեպքում, երբ այն վնասված է Սակայն վերնամաշկը արևի ճառագայթների ճանապարհը չի փակում, այդ պատճառով էլ հնարավոր են այրվածքներ

Լավ է, գոնե, որ վերնասաշկի առանձնահատուկ կառուցվածքի շնորհիվ մաշկը ծածկվում է արևայրուկով, որը մեծ չափով կասեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթները Եթե արևի լոգանքը շատ երկար չի տևում, ուլտրամանուշակագույն ճառագայթները, գրգռելով վերնամաշկի բջիջները, նրանց հարկադրում են արագ աճելու և բազմանալու Բջջի մի մասում եղած փոքրիկ ու մուգ հատիկները սկսում են մեծանալ՝ երբեմն լցնելով գրեթե ողջ բջիջը Հենց դրանք էլ գոյացնում են արևայրուկի համատարած, դարչնագույն շերտը Արևայրուկը թույլ չի տալիս, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցեն մաշկի խորքը

Մաշկը մեր հավատարիմ պաշտպանն է Պահպանեցեք այն Հետևեցեք ձեր մարմնի մաքրությանը Կտրվածք կամ վնասվածք ստանալու դեպքում ձեռք առեք համապատասխան միջոցներ


Մասիս


Երկնքից առկախ մի լեռնակղզի
            Հայաստան աշխարհ
երկնքից առկախ այդ լեռնակղզոլ
             ուղիղ կենտրոնում
երկու զանգ հսկա և անձեռագործ
   Անունն Արարատ կամ Սիս ու
                        Մասիս
                       Պ Սևակ

Հայոց աշխարհում, Արարատյան դաշտի հարավում, հառնում է մի զարմանահրաշ ու անձեռակերտ կոթող, որին ակամա գամվում են անցորդի հայացքն ու մտքերը Այդ կոթողը մի երկնասլաց, մեկուսի լեռնազանգված է՝ կոնաձև զույգ գագաթներով, որոնցից մեկը՝ մայր սարը, կոչվում է Մասիս կամ Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր Մասիս Երկուսը միասին կոչվում են նաև Արարատի ւեռներ Մասիսը, կարծես, մի վիթխարի տաճար է՝ ձնե արծաթափայլ գմբեթով Մոտ 130 կմ պարագծով և 1200 քառ կմ տարածություն զբաղեցնող ընդհանուր հիմքի վրա հանգչող սեգ գագաթները կազմում են ներդաշնակ միասնություն, նրանցից յուրաքանչյուրն, ասես, մյուսի լրացումն ու շարունակությունն է Իսկ Արարատյան դաշտը և շրջակա լեռնապարերը կազմում են այդ ակնահաճո կերտվածքի բնական շրջանակը

Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են Մասսի բարձրությունը ծովի մակերևույթից 5165 մ է, իսկ Սսինը 3925 մ Մասսի երկնաճեմ, ժայռոտ գագաթը, որն զբաղեցնում է 12 քառ կմ տարածություն, ծածկված է հավերժական ձյունով, որից սնվում են տասնյակ սառցադաշտեր Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով Սսի գագաթնային մասը նույնպես ժայռոտ է ու քարքարոտ, լանջերը զառիթափ են ու մասնատված

Մասսի վրա ձմեռը խիստ է, ձնառատ Ստորոտին լինում է 6, գագաթին՝ 20—25 աստիճանի ցուրտ Ամռանը ստորոտին լինում է մինչև 26 աստիճանի տաքություն, գագաթին՝ զրո և ավելի ցածր աստիճանի ցուրտ Լանջերին կան խոտավետ արոտներ, զանազան թփուտներ Ստորին գոտում լեռը հարուստ է այլևայլ կենդանիներով ու թռչուններով Հնում այն հռչակված էր որպես Հայոց արքունի որսատեղի, ունեցել է փարթամ անտառներ

Մասիսը զերծ չի մնացել բնական աղետներից Նրա հյուսիս-արևելյան լանջին գոյացած խորխորատը, որ հայտնի է «Մասյաց վիհ» անունով, մոտ 10 կմ երկարությամբ