Մարքսի և նրա կնոջ՝ Ժեննիի, կամքը, որն ամուսնու հավատարիմ ու անձնուրաց բարեկամն էր Իսկ կարիքն ու զրկանքներն իրոք շատ-շատ էին Երբեմն շաբաթներով Մարքսի ընտանիքը սնվում էր միայն կարտոֆիլով ու հացով Լոնդոնյան վտարանդիության առաջին իսկ տարիներին զրկանքների պատճառով Մարքսը կորցրեց իր երեխաներից երեքին Երբ մահացավ նրա Ֆրանցիսկա դուստրը, թաղման ծախսերն անգամ չկարողացավ հոգալ
Մարքսին և նրա ընտանիքին օգնելու նպատակով 1850 թ Էնգելսը տեղափոխվեց Մանչեստր և իբրև հասարակ ծառայող աշխատանքի անցավ իր գործարանատեր հոր գրասենյակում Երկար տարիներ նա իր համեստ աշխատավարձի զգալի մասն ուղարկում էր Մարքսին Պրոլետարիատի առաջնորդն այդ օգնության շնորհիվ միայն կարողացավ զբաղվել իր գլխավոր գիտական աշխատության՝ «Կապիտալի», ստեղծմամբ Մարքսն ու Էնգելսը միշտ նամակներ էին գրում իրար, այցելում միմյանց, խորհրդակցում իրենց գործունեության հետ կապված բոլոր հարցերի շուրջը:
1867 թ լույս տեսավ «Կապիտալի» առաջին հատորը Աշխարհահռչակ այդ գրքում, որը հեղաբեկում առաջ բերեց տնտեսագիտության մեջ, Մարքսն ապացուցեց, որ կապիտալիստների դասակարգն իր գոյությունը պահպանում է պրոլետարիատի աշխատանքով ստեղծված հարստության հաշվին միայն Նա համոզիչ կերպով ցույց տվեց կապիտալիզմի կործանման և նոր հասարակարգի կոմունիզմի, հաղթանակի անխուսափելիությունը
Մարքսի կյանքն ամբողջովին լեցուն էր աշխատանքով, որը դժվարին էր, լարված, հաճախ՝ վտանգներով լի 1864 թ նա հիմնադրեց, ապա նաև ղեկավարեց աշխարհում առաջին միջազգային բանվորական ընկերությունը՝ Ինտերնացիոնալը, կազմակերպություն, որը միավորում էր տարբեր մայր ցամաքներում ապրող բանվորներին Նրա գործունեության մեջ առաջատար դեր էր կատարում նաև Էնգելսը Ինտերնացիոնալի ստեղծմամբ բոլոր երկրների պրոլետարները միացան կապիտալիստների դեմ պայքարելու համար Ահա թե ինչու բուրժուական կառավարությունները սարսափում էին Ինտերնացիոնալի ուժից, իսկ Մարքսին համարում իրենց ամենավտանգավոր թշնամին
Երբ 1871 թ մարտին Փարիզում պրոլետարական հեղափոխություն բռնկեց, և ստեղծվեց Փարիզի կոմունան, Մարքսն շտապեց օգնել կոմունարներին Վստահելի մարդկանց միջոցով ուղարկվող նամակներում և բանավոր հրահանգներում նա խորհուրդներ էր տալիս կոմունարներին, մյուս երկրների բանվորներին կոչ անում օգնության հասնել նրանց Տարբեր երկրների բանվորների՝ Կոմունայի պաշտպանությանն ուղղված ելույթները պրոլետարական ինտերնացիոնալիզմի վառ դրսևորումներ էին
Մարքսը մեծ ուշադրությամբ հետևում էր հեղափոխական շարժման զարգացմանը Ռուսաստանում, սովորում ռուսաց լեզուն Նա բարձր էր գնահատում Պուշկինին,